• USD 368.78
  • EUR 431.73
  • RUB 5.0201
  • GBP 498.26
DON'T MISS
hyen

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ԼՂ-ում սրվող հումանիտար ճգնաժամը

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարի Յան Բորգի հետ հեռախոսազրույց է ունեցել։ Այս մասին նա հայտնել է Թվիթերի իր միկրոբլոգում։

«Քննարկել ենք Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում սրվող հումանիտար ճգնաժամը և դրա հետևանքները։ Ընդգծվել է առկա մեխանիզմների արդյունավետ օգտագործումը»,- նշել է Միրզոյանը։