• USD 368.78
  • EUR 431.73
  • RUB 5.0201
  • GBP 498.26
DON'T MISS
hyen

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը 2024-ին կնախագահի ԵԱՏՄ գործարար խորհրդում

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը 2024-ին կնախագահի Եվրասիական տնտեսական միության գործարար խորհրդում։

Մշակվել եւ հաստատվել է Գործարար խորհրդի նախագահության 2024-ի աշխատանքային պլանը։

ՀԱԳՄ-ից հայտնել են, որ 2023թ.-ին եւս ՀԱԳՄ կարեւորագույն խնդիրներից է եղել ԵԱՏՄ ուղղությամբ ակտիվ գործունեության ծավալումը:

«Լինելով ՀՀ ներկայացուցիչը ԵԱՏՄ Գործարար խորհրդում` Միությունը 2023թ․ ընթացքում գործնական սերտ կապերի մեջ է եղել ԵԱՏՄ կառույցների հետ: Ստեղծվել են ԵԱՏՄ ոլորտային նոր հանձնաժողովներ եւ աշխատանքային խմբեր, որոնց կազմում ընդգրկվել են նաեւ ՀԱԳՄ գործարարներ, կառույցի կողմից առաջարկված մասնագետներ»,- ասված է հաղորդագրությունում: