• USD 368.63
  • EUR 431.78
  • RUB 5.0126
  • GBP 497.91
DON'T MISS
hyen

ՀՀ քաղաքացիները կկարողանան այցելել Օման առանց մուտքի արտոնագրի

ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ Օմանի կառավարությունը, բարձր գնահատելով ՀՀ կառավարության՝ Օմանի քաղաքացիների համար ՀՀ մուտքի արտոնագրի պահանջից միակողմանիորեն ազատելու որոշումը, որոշում է կայացրել օգոստոսի 11-ից փոխադարձաբար ազատել ՀՀ քաղաքացիներին Օմանի մուտքի արտոնագրի պահանջից, ինչի արդյունքում ՀՀ քաղաքացիներն այսուհետ կկարողանան կարճաժամկետ այցերով ուղևորվել Օման՝ խթանելով երկու երկրների զբոսաշրջային կապերն ու միջմարդկային շփումները:

Գերատեսչությունը տեղեկացնում է, որ այս մասին որոշումը հայտարարվել է Հայաստանի և Օմանի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների արդյունքներով: