• USD 368.78
  • EUR 431.73
  • RUB 5.0201
  • GBP 498.26
DON'T MISS
hyen

Հայաստանի պատվիրակությունը՝ Համաշխարհային Հակադոպինգային Գործակալության կոնգրեսին

Հայաստանի «Հակադոպինգային գործակալություն» ՊՈԱԿ-ն առաջին անգամ մասնակցել է Համաշխարհային Հակադոպինգային Գործակալության կոնգրեսին:

Լոզանում տեղի է ունեցել Համաշխարհային Հակադոպինգային Գործակալության (ՀՀԳ) ամենամյա գագաթնաժողովը, որին մասնակցել են նաև Հայաստանի «Հակադոպինգային Գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Մոսինյանը, փոխտնօրեն Արեգ Հովհաննիսյանը, անգլերենի մասնագետ-իրավաբան Մերի Օհանյանը։ Առաջին անգամ գագաթնաժողովին մասնակցել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության՝ բժշկական թմրադեղերի ապօրինի շրջանառության և տարածման դեմ պայքարի բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Թադևոսյանը։

Մասնակցությունը գագաթնաժողովին շատ կարևոր է Ներքին գործերի նախարարության, «Հակադոպինգային Գործակալություն» ՊՈԱԿ-ի և Համաշխարհային Հակադոպինգային Գործակալության հետագա համագործակցության համար։