• USD 368.78
  • EUR 431.73
  • RUB 5.0201
  • GBP 498.26
DON'T MISS
hyen

Նորություններ

Նավթի գներն աճել են. 30/07/25

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 3.95%-ով և կազմել 69.25 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 3.74%-ով և կազմել 72.59 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսները նվազել են. 30/07/25

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.46%-ով և կազմել 44632.99 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.30%-ով և կազմել 6370.86 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.38%-ով և կազմել 21098.29 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ. 30/07/25

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.03%-ով և կազմել 24217.37 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.72%-ով և կազմել 7857.36 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.60%-ով և կազմել 9136.32 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 2.24%-ով և կազմել 1056.83 կետ:

Կարդալ ավելին »

Մեկնարկել է Գյումրի-Արևիկ-Այգաբաց-Վարդաքար ավտոճանապարհի շինարարությունը

Մեկնարկել են Տ-7-48 Գյումրի(Տ-7-58)-Արևիկ-Այգաբաց-Վարդաքար/Հ-21/ մարզային նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ10+440 10․4 կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները:  2 մլրդ 792 մլն 596 հազար դրամ նախահաշվային արժեք ունեցող ծրագրի պատվիրատուն  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է։  Ճանապարհն ընդգրկում է Գյումրիի Նորավան թաղամասից՝ Լազոյի փողոցից մինչև Արևիկ, Այգաբաց, Վարդաքար, Նոր Կյանք տանող հատվածը:  Ինչպես տեղեկացրին Շիրակի մարզպետի աշխատակազմից, մարզպետ Դավիթ Առուշանյանը աշխատակազմի պատասխանատուների, Ախուրյան ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանը կարգելի բենզինի արտահանումն օգոստոսին

Ռուսաստանի կառավարությունը երկարաձգել է նավթամթերքի ուղղակի արտադրողների վրա բենզինի արտահանման սահմանափակումները, որոնք ուժի մեջ են մինչև 2025 թվականի օգոստոսի 31-ը (ներառյալ)։ Որոշումն ընդունվել է վառելիքի ներքին շուկայում կայուն իրավիճակը պահպանելու համար՝ սեզոնային բարձր պահանջարկի և գյուղատնտեսական դաշտային աշխատանքների ժամանակահատվածում։ РБК-ն ավելի վաղ, հղում անելով քննարկումներին ծանոթ աղբյուրներին, հայտնել էր, որ քննարկվում է խոշոր վառելիքի արտադրողների համար նման էմբարգոյի մեկ ամսով սահմանումը՝ մինչև ...

Կարդալ ավելին »

Արդյունաբերությունը 12,1 տոկոս անկում է գրանցել

Տնտեսական ակտիվության ինդեքսը Հայաստանում 2025 թվականի հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6,3%-ով: Այդ մասին հաղորդել է Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։ Ընդ որում, տնտեսական ակտիվության աճը 2024թ. առաջին կիսամյակում կազմել է տարեկան 10,4% (2023թ. նույն ժամանակահատվածի 11,4% – ից)։ Մասնավորապես, գյուղատնտեսությունն աճել է 7.3% – ով, շինարարությունը՝ 18.5% – ով, առևտուրը՝ 3.9% – ով, իսկ ծառայությունները՝ 9.8% ...

Կարդալ ավելին »

Սինգապուրցիներնն առանց վիզայի այցելում են 193 երկիր․ ՀՀ-ն ևս բարելավել է դիրքերն անձնագրերի վարկանշային աղյուսակում

Henley&Partners ընկերության տվյալներով՝ 2025 թվականի կեսին Հայաստանը համաշխարհային անձնագրերի վարկանշային աղյուսակում բարձրացել է մինչև 71-րդ հորիզոնականը։ 2024 թվականի արդյունքներով Հայաստանը վարկանիշային աղյուսակում զբաղեցում էր 74-րդ հորիզոնականը։ ՀՀ անձնագիր ունեցողները կարող են առանց մուտքի թույլտվության այցելել աշխարհի 67 երկիր։ Վարկանշային աղյուսակը գլխավորում է Սինգապուրը։ Այդ երկրի քաղաքացիությունը հնարավորություն է տալիս առանց մուտքի թույլտվության ճանապարհորդել աշխարհի 193 երկիր։

Կարդալ ավելին »

Samsung-ը չիպեր կարտադրի Tesla-ի համար․ պայմանագիր է կնքել մինչև 2033-ը

Հարավկորեական տեխնոլոգիական «Samsung» ընկերությունը երկարաժամկետ պայմանագիր է կնքել ամերիկյան էլեկտրամոբիլներ արտադրող «Tesla»-ի համար միկրոէլեկտրոնիկա արտադրելու նպատակով, հայտնում է «Bloomberg» գործակալությունը։ Նրա տվյալներով՝ համաձայնագրի գումարը կազմում է 16,5 միլիարդ դոլար և այն նախատեսված է մինչև 2033 թվականի վերջ։ Ըստ գործակալության՝ «Tesla»-ի հետ նոր պայմանագիրը կնքվել է այն բանից հետո, երբ «Samsung»-ը կորցրել էր իր դիրքերը միկրոչիպեր արտադրողների շուկայում։ Ներկայումս ընկերությունը բավարար ...

Կարդալ ավելին »

AI ալգորիթմները վերծանում են լատինական անընթեռնելի տեքստերը

Transactions of the Philological Society ամսագրում հրապարակված հետազոտությունը պատմում է այն մասին, թե ինչպես են Բոլոնիայի և Օքսֆորդի համալսարանների գիտնականներն արհեստական բանականության աջակցությամբ կարողացել վերծանել տասնյակ լատինական արձանագրություններ, որոնք նախկինում համարվում էին անընթեռնելի։ Այդ արձանագրությունների մեծ մասը՝ քարերի, տախտակների և պատերի վրա, մասամբ վնասվել կամ ջնջվել էին ժամանակի ընթացքում։ Դրանք պարունակում էին տեքստի պատառիկներ, ամսաթվեր, անուններ, իրավաբանական բանաձևեր և նույնիսկ ...

Կարդալ ավելին »

Փորձեք գոյատևել․ մինչև +40՝ շոգերը կշարունակվեն

Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 31-ին, օգոստոսի 1-2-ն Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ից զգուշացնում են, որ նշված հատվածներում ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ ...

Կարդալ ավելին »