• USD 368.63
  • EUR 431.78
  • RUB 5.0126
  • GBP 497.91
DON'T MISS
hyen

Նորություններ

Հաստատվել է 2025-2026 ուստարվա պարապմունքների և արձակուրդների տևողությունը

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով  սահմանվել են 2025-2026 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողների ուսումնական պարապմունքների տևողությունը և արձակուրդների ժամկետները։  «1-12-րդ դասարաններում սովորողների ուսումնական պարապմունքները սկսվում են 2025 թվականի սեպտեմբերի 1-ից և ավարտվում 2026 թվականի մայիսի 22-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա, մայիսի 23-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում»,- ...

Կարդալ ավելին »

Bitcoin-ի փոխարժեքն այսօր. 29/07/25

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները հուլիսի 29-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 1.41%-ով և կազմել 45,874,114.89 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 1.41%-ով և կազմել 119,482.51 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 4.10%-ով և կազմել 3,920.22 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.032809951 (+2.63%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքն աճել է 6.49%-ով և կազմել 591.25 դոլար, BCH/BTC փոխարժեքը՝ 0.004948465 ...

Կարդալ ավելին »

Դրամի փոխարժեք. 29/07/25

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հուլիսի 29-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 382.00 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 386.00 դրամ (+0.50 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 446.00 դրամ (+0.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 454.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.80 դրամ (+0.00 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.89 դրամ (+0.03 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 382.00 դրամ (+0.00 ...

Կարդալ ավելին »

1-ին կիսամյակում պետբյուջեի օգտին բռնագանձվել է մոտ 9 մլրդ 780 մլն դրամ

Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հաշվետու խորհրդակցություն։ Ամփոփվել են Ծառայության Երևան քաղաքի և տարածքային ստորաբաժանումների կողմից 2025 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները։ Հաշվետու խորհրդակցությանը մասնակցել են Ծառայության ղեկավար կազմը, կենտրոնական մարմնի և տարածքային ստորաբաժանումների պետերը։ Ինչպես տեղեկացրին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից, կիսամյակային արդյունքային ցուցանիշներով արձանագրվել է, որ 2025 թվականի առաջին կիսամյակում բռնագանձվել է ավելի քան 29 ...

Կարդալ ավելին »

Ուժեղ անձրևների պատճառով Լեհաստանում ավելի քան 1000 սկաուտ է տարհանվել ճամբարներից

Սիլեզիայի վոևոդությունում (Լեհաստան) ուժեղ անձրևների պատճառով տարհանվել են սկաուտական 18 ճամբարներ, գրում է RMF24-ը։ Լեհաստանի հրշեջները մոտ 500 կանչ են ստացել տեղատարափ անձրևների պատճառով։ Տարածաշրջանում ջրով է ծածկվել ավելի քան 70 փողոց և ճանապարհ։ Սկաուտների մեծ մասը տարհանվել է Զավերցեի շրջանից, որտեղ գտնվում է վեց ճամբար։ Չորս ճամբար տարհանվել է Չենստոխովայի շրջանից և ևս չորսը՝ Բելսկոյի շրջանից։ Սկաուտները տարհանվել են ...

Կարդալ ավելին »

Սեպտեմբերին Լուվրի հավաքածուից Հայաստան կբերվեն ցուցանմուշներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ողջունելով դեսպանին, նախարար Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և ընդգծել Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական և պատմականորեն ամուր հարաբերությունները՝ վերահաստատելով փոխգործակցության ընդլայնման և խորացման պատրաստակամությունը կրթության, գիտության, մշակույթի, ...

Կարդալ ավելին »

Գազ չի լինի Վերին Պտղնիում, Երևանում, Կապանում, Կոտայքի, Լոռու որոշ բնակավայրերում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վերատեղադրված գազատարը գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 29-ին ժամը 12:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Վերին Պտղնի բնակավայրի 1-ին փողոցի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 30-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Արաբկիր 29-րդ փողոցի, Բաբայան փողոցով և Ազատության պողոտայով պարփակված թաղամասի ...

Կարդալ ավելին »

Ավելի վառ, ավելի թանկ․ Toyota Tundra 2026

2026 թվականի համար ԱՄՆ-ում թարմացվել է ոչ միայն Sequoia ամենագնացը, այլև Toyota Tundra լիաչափ պիկապը։ Թարմացումները շատ չեն, բայց դրանք վերաբերում են ինչպես արտաքին տեսքին, այնպես էլ սարքավորումներին։ Միևնույն ժամանակ մեքենայի գինը բարձրացել է․ հիմա ԱՄՆ-ում բազային տարբերակն արժե 41 260 դոլար, ինչը 1170 դոլարով ավելի է: Ինչպես Sequoia-ի դեպքում, Tundra-ի արտաքին ձևավորման գլխավոր նորույթը դարձյալ Wave Maker անվանումը ստացած ...

Կարդալ ավելին »

Առաջին անգամ Netflix-ը կիրառել է AI էֆեկտներ

Netflix-ն առաջին անգամ օգտագործել է գեներատիվ արհեստական բանականությամբ ստեղծված տեսողական էֆեկտներ իր հեռուստասերիալներից մեկում: Սթրիմինգային հարթակի համատեղ գործադիր տնօրեն Թեդ Սարանդոսը հայտնել է, որ ԱԲ-ն օգտագործվել է շենքի փլուզման տեսարանի ստեղծման համար՝ «The Eternaut» անվանումը կրող արգենտինական գիտաֆանտաստիկ շոուում: Նրա խոսքով՝ այս տեխնոլոգիան հնարավորություն է տվել արտադրական թիմին ավարտել տեսարաններն ավելի արագ և քիչ ծախսերով: Գեներատիվ ԱԲ-ի կիրառումը համարվում է ...

Կարդալ ավելին »

Շոգ, կարճատև ամպրոպ․ եղանակը Հայաստանում

Հայաստանի որոշ շրջաններում հուլիսի 29-ի կեսօրին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերևութաբանները կանխատեսում են, որ արևմտյան քամին կուժեղանան մինչև 17-20 մ/վրկ: Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում երեկոյան ժամերին քամու ուժգնացումը կհասնի 15-18 մ/վրկ-ի։ Օդի ջերմաստիճանը մի քանի աստիճանով կբարձրանա։ Ինչպես հայտնեցին «Հայգհիդրոմետ»-ից, Երևանում տեղումներ չեն սպասվում։ Գիշերը մայրաքաղաքում կլինի +23+25, ...

Կարդալ ավելին »