• USD 368.63
  • EUR 431.78
  • RUB 5.0126
  • GBP 497.91
DON'T MISS
hyen

Նորություններ

Եվրոպական ինդեքսներ. 07-03-23

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.48%-ով և կազմել 15653.58 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.34%-ով և կազմել 7373.21 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.22%-ով և կազմել 7929.79 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.36%-ով և կազմել 958.26 կետ:

Կարդալ ավելին »

Bitcoin-ի փոխարժեքն աճել է․ 07-03-23

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների (կրիպտոարժույթ) փոխարժեքները մարտի 7-ի ժամը 10:30-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 0.32%-ով և կազմել 8,722,144.39 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 0.24%-ով և կազմել 22,451.40 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 0.69%-ով և կազմել 1,572.18 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.070025481 (+0.48%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքն աճել է 1.93%-ով և կազմել 125.23 դոլար, ...

Կարդալ ավելին »

Պաշտպանության և ԲՏԱ նախարարները հանդիպել են հայրենական ռազմարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մարտի 6-ին ՊՆ վարչական համալիրում հանդիպել են հայրենական ռազմարդյունաբերական առաջատար ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ։          Այդ մասին տեղեկացնում է պաշտպանության նախարարությունը: Այլ մանրամասներ չեն նշվում:

Կարդալ ավելին »

Կսահմանվի պոլիէթիլենային և պլաստիկ իրերի օգտագործման արգելք

Պոլիէթիլենային պարկերի, տոպրակների, ինչպես  նաև պլաստիկից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի  օգտագործման արգելք կսահմանվի:Հանրապետությունում մեկանգամյա պոլիէթիլենային տոպրակների և սպասքի, խոհանոցային ու կենցաղային պարագաների լայն կիրառումը հանգեցրել է բնապահպանական խնդիրների առաջացման: Շրջակա միջավայր արտանետված պոլիէթիլենային փաթեթները և մեկանգամյա օգտագործման պլաստիկ սպասքը երկար ժամանակ պահպանվում են, կենսաբանական քայքայման չեն ենթարկվում, որի հետևանքով դրանք առաջացնում են կայուն աղտոտվածություն:  «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ ...

Կարդալ ավելին »

Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը կշահագործվի մինչեւ 2036թ.

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի 2022թ. գործունեության հաշվետվությունը: Կառավարությունից հայտնել են, որ Հայկական ԱԷԿ-ի ղեկավար կազմը հանդես է եկել զեկույցով եւ ներկայացրել 2022թ. իրականացված աշխատանքները: Նշվել է, որ ՀԱԷԿ-ի թիվ 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը լրացել է 2016թ., եւ իրականացված արդիականացման լայնածավալ աշխատանքների շնորհիվ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացվել է 10 տարով։ Արդյունքում՝ 1995թ. ի վեր ...

Կարդալ ավելին »

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին

ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ այսօր` մարտի 6-ին, բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.32 դրամով և կազմել 388.49 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.77 դրամով և կազմել 412.85 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.01 դրամով և կազմել 5.16 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.89 դրամով և կազմել 466.46 դրամ: Միևնույն ժամանակ, թանկարժեք ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանը 8 ամսում 80%-ով կրճատել է գազի արտահանումը Եվրոպա

Եվրամիությունն ազատվել է Ռուսաստանից գազի եւ նավթի մատակարարումների կախվածությունից, հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ նախօրեին կայացած համատեղ մամուլի ասուլիսում։ «Ռուսաստանն ութ ամսում 80%-ով կրճատել է գազի արտահանումը Եվրոպա։ Միասին մենք կարողացանք դա փոխհատուցել լարված աշխատանքի շնորհիվ։ Իհարկե, մեզ օգնեցին լավ ընկերները, ինչպիսիք են ԱՄՆ-ը եւ Նորվեգիան, որոնք աջակցեցին մեզ հեղուկացված եւ ...

Կարդալ ավելին »

Wildberries-ում Հայաստանից արտադրանքի վաճառքը հասնել է 1,1 մլրդ ռուբլու

2022 թվականին Wildberries-ում Հայաստանից արտադրանքի վաճառքը տարեկան կտրվածքով աճել է 72%-ով՝ հասնելով 1,1 մլրդ ռուբլու, իսկ 2020 թվականի համեմատ դինամիկան արդեն կազմել է 186%։ Ինչպես նշվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ, 2022 թվականին Wildberries-ը գործարկել է նաեւ առաջին տեսակավորման կենտրոնը Երեւանում՝ 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով։ Wildberries-ի լոգիստիկ նոր օբյեկտի ստեղծման շնորհիվ տեղացի ձեռնարկատերերը կարողացել են ընդլայնել իրենց տեսականին առցանց ...

Կարդալ ավելին »

Bloomberg․ Սաուդյան Արաբիան բարձրացրել է նավթի գները

Աշխարհի խոշորագույն նավթ արտահանող Սաուդյան Արաբիան բարձրացրել է նավթի ապրիլի գները Ասիայի և Եվրոպայի համար։ Այդ մասին հայտնում է Bloomberg-ը։ Ըստ գործակալության՝ Arab Light-ի պաշտոնական վաճառքի գինը Ասիայի համար ապրիլին կաճի մինչև 2,5 դոլարով հատելով Oman-Dubai-ինը, ինչը 50 ցենտով բարձր է մարտի գնից: Միևնույն ժամանակ, Սաուդյան Արաբիայի պետական ​​ընկերությունը բարձրացրել է իր նավթի ապրիլյան մատակարարումների գինը դեպի հյուսիս-արևմտյան Եվրոպա՝ մեկ բարելի ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանը ցորենի արտահանումը հասցրել է 2020-ի մակարդակին

Չնայած ԵՄ-ի պատժամիջոցների ճնշմանը՝ Ռուսաստանը ցորենի արտահանման մակարդակը բարձրացրել է՝ հասցնելով այն մակարդակին, որը կար 2020-ին: Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, այդ մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով Եվրամիության աղբյուրներին։ Գործակալության տվյալներով՝ նման ցուցանիշներին վերադարձը հնարավոր է դարձել Ռուսաստանի Դաշնության նկատմամբ բարյացակամ վերաբերմունք ունեցող երկրներից վերաարտահանումների շնորհիվ։ Օրինակ՝ ԱՊՀ երկրներից ու Չինաստանից։ Ըստ Logistic OS վերլուծական հարթակի՝ Ռուսաստանը մեծացրել է ցորենի ...

Կարդալ ավելին »