Տնտեսական լրագրողների ակումբը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) հետ կազմակերպել էր լրագրողների շրջայց դեպի կոմբինատին պատկանող Արծվանիկի պոչամբար։ Պոչամբարը շահագործվում է 1977 թվականից, գտնվում է Կապան խոշորացված համայնքի տարածքում, շահագործվում է հոսանքն ի վեր մեթոդով, այսինքն՝ հաջորդ պատվարի մի մասը գտնվում է նախորդի վրա, ինչպես նաև չորացված, զտված պոչերի վրա, որոնք էլ հիմք են հանդիսանում պոչամբարի բարձրացման համար։ Պոչամբարի հայելային մակերեսն ...
Կարդալ ավելին »Նորություններ
Վրաստանը բիթքոյնի կապիտալով հայտնվել է թոփ 10 երկրների ցանկում
Վրաստանը 2024 թ. տվյալներով ձեռք է բերել 5.51 միլիոն դոլարին համարժեք 66 բիթքոյն և հայտնվել թոփ 10 կառավարությունների անվանացանկում, որոնք թվային ակտիվներ են կուտակում։ CCN լրատվամիջոցի փոխանցմամբ՝ անվանացանկը գլխավորում են Արաբական Միացյալ էմիրությունները, ԱՄՆ-ն, Չինաստանն ու Մեծ Բրիտանիան։ Ամենամեծ թվային ակտիվների պահուստային ֆոնդն ունի Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունը՝ 35 միլիարդ դոլարին համարժեք 420,000 բիթքոյն։ ԱՄՆ-ի կապիտալը գնահատվում է 16.52 դոլարին համարժեք ...
Կարդալ ավելին »Չինաստանում առաջին անգամ պատմության մեջ խոզի լյարդ են փոխպատվաստել մարդուն
Չորրորդ ռազմական բժշկական համալսարանի չինացի գիտնականները գենետիկորեն մոդիֆիկացված խոզի լյարդի առաջին փորձնական փոխպատվաստումն են կատարել կոմայի մեջ գտնվող պացիենտին: Հետազոտությունը հրապարակվել է Nature գիտական ամսագրում։ Օրգանը վերցվել է փոքր խոզից՝ խմբագրված վեց գեներով: Ռեցիպիենտը չափահաս մարդ էր, որի մոտ ախտորոշվել էր ուղեղի ֆունկցիայի անդառնալի կորուստ, որի կյանքը ապահովվում էր բժշկական սարքերով: Փորձը տեւել է 10 օր եւ դադարեցվել է հետազոտվողի ընտանիքի խնդրանքով։ Դիտարկման ողջ ժամանակահատվածում փոխպատվաստված լյարդը գործել է նորմալ՝ արտադրելով լեղի եւ ալբումին սպիտակուց։ Խոզերը համարվում են քսենոտրանսպլանտացիաների (տեսակների միջեւ օրգանների փոխպատվաստում) օպտիմալ դոնորներ: Նրանց անատոմիան եւ ֆիզիոլոգիան նման են մարդկանց, եւ գենետիկ մոդիֆիկացիան նվազեցնում է մերժման վտանգը: Հետազոտության հեղինակներն ավելացրել են, որ խոզի լյարդը շատ ավելի քիչ լեղի ու ալբումին է արտադրում, քան մարդու լյարդը: Տեխնոլոգիան բարելավելու համար կպահանջվեն ավելի քան 10 օր տեւողությամբ նոր փորձեր։
Կարդալ ավելին »ԱՄՆ-ը իրանական նավթի վաճառքից 47 մլն դոլարի բռնագանձման հայց է ներկայացրել
Միացյալ Նահանգները քաղաքացիական հայց է ներկայացրել՝ 2024թ. մոտ 1 մլն բարել նավթի վաճառքից ստացված 47 մլն դոլարի բռնագանձման պահանջով։ Ենթադրվում է, որ այն Իրանից է եւ պահվել է Խորվաթիայում, հայտնել է Bloomberg-ը։ Ամերիկյան դատախազության հայտարարությունում նշվել է, որ բողոքի համաձայն՝ 2022-2024թթ. գործել է իրանական նավթի առաքման, պահեստավորման եւ վաճառքի սխեմա։ Ծրագիրը ձեռնտու էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին եւ նրա «Քուդս» ուժերին, որոնք երկուսն էլ ահաբեկչական խմբավորումներ են համարվում: Ինչպես տեղեկացվել է, միջնորդները թաքցրել են նավթը որպես մալայզիական ծագում ունեցող եւ շահարկել լցանավի ավտոմատ նույնականացման համակարգը՝ թաքցնելու համար, որ նավթը բեռնված է Իրանում: Դատարանի տվյալներով՝ արտադրանքը պահվում էր Օմիշալի (Խորվաթիա) Jadranski naftovod նավթի պահեստում։
Կարդալ ավելին »OpenAI-ը կապ է հայտնաբերել միայնության և ChatGPT-ն գործածելու միջև
AI-ով աշխատող չաթ-բոտերի ավելի հաճախակի օգտագործումը կարող է վկայել միայնության ավելացման և այլ մարդկանց հետ շփման ժամանակի նվազման մասին: Նման եզրակացությունների է հանգել OpenAI-ը՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցությամբ: Կազմակերպությունները երկու հետազոտություն են անցկացրել 1000 մարդու շրջանում։ Նրանք մեկ ամիս դիտարկել են սուբյեկտներին։ Մասնակիցները տարբեր փորձառություններ իրականացրեցին ChatGPT-ում. ոմանց խնդրեցին վարել բաց խոսակցություններ ամեն ինչի մասին, մինչդեռ մյուսներին՝ անձնական զրույցներ: Պարզվեց, որ մարդիկ, ովքեր ...
Կարդալ ավելին »Հայաստանը` առաջատար ուղղություն Economy Middle East-ի 15 լավագույն տոնական ճամփորդությունների ցանկում
Հայաստանը ճանաչվել է առաջատար ուղղություն Economy Middle East պարբերականի Eid Al-Fitr 2025-ի 15 լավագույն տոնական ուղևորությունների ցանկում։ Պարբերականը նշում է, որ Հայաստանը, որն ունի հարուստ պատմություն և գեղեցիկ բնություն, առաջարկում է զբոսաշրջային տեսարժան վայրերի բազմազանություն՝ այդպիսով երկիրը դարձնելով «Eid Al-Fitr 2025»-ի շրջանակներում այցելության իդեալական ուղղություններից մեկը: Պարբերականը որպես զբոսաշրջիկների համար հետաքրքիր վայրեր նշել է Երևանի Կասկադ համալիրը, Երևանի Հանրապետության հրապարակը, ...
Կարդալ ավելին »ԿԸՀ-ն հաստատել է ընտրական հանձնաժողովների անդամների ատեստավորման կարգը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 28-ի արտահերթ նիստում հաստատել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների ատեստավորման կարգը, ինչը պայմանավորված է 2024 թվականի դեկտեմբերի 5-ին «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում արված փոփոխություններով։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների առաջին ատեստավորումն կանցկացվի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։ Ատեստավորումը հանձնաժողովների անդամների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների ստուգումն է: Հանձնաժողովների անդամները ենթակա են ամենամյա ...
Կարդալ ավելին »Ասիական ինդեքսներ. 28/03/25
Ասիական ֆոնդային բորսաների մարտի 28-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսը նվազել է 0.60%-ով և կազմել 37799.97 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 0.09%-ով և կազմել 2815.47 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 0.15%-ով և կազմել 3373.75 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 0.41%-ով և կազմել 23578.80 կետ:
Կարդալ ավելին »ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ. 28/03/25
ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ մարտի 28-ին բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.01 դրամով և կազմել 391.81 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.38 դրամով և կազմել 422.41 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.04 դրամով և կազմել 4.69 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.87 դրամով և կազմել 506.61 դրամ: Ինչ վերաբերում ...
Կարդալ ավելին »Ուկրաինան և ԱՄՆ-ն օգտակար հանածոների համաձայնագրի շուրջ խորհրդակցություններ են անցկացնում նախարարների մակարդակով
Ուկրաինայի և Միացյալ Նահանգների նախարարությունները խորհրդակցություններ են անցկացնում օգտակար հանածոների համաձայնագրի նոր նախագծի շուրջ։ Այդ մասին Reuters գործակալությանը հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ «Խորհրդակցությունները դեռ շարունակվում են տարբեր նախարարությունների մակարդակով», – ասել է նա՝ մեկնաբանելով մամուլում հայտնված համաձայնագրի նոր նախագիծը։ Ավելի վաղ համաձայնագրի վրա աշխատանքը հաստատել էր Ուկրաինայի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Յուլյա Սվիրիդենկոն։ ...
Կարդալ ավելին »
Armmining.am ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ