ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.16%-ով և կազմել 45636.90 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.32%-ով և կազմել 6501.86 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.53%-ով և կազմել 21705.16 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »Նորություններ
Սառցաբեկորից ժայթքող արյուն․ Անտարկտիդայի Blood Falls-ի գաղտնիքը
Մեր մոլորակի վրա հետաքրքիր և արտասովոր վայրեր շատ կան: Դրանցից մեկը բացահայտվել է Անտարկտիդայում՝ նախորդ հարյուրամյակի սկզբում: Սկզբում այն իսկապես անբացատրելի երևույթ է. Թեյլոր անվամբ սառցադաշտից ալ կարմիր գույնի ջուր էր հորդաում: Նմանատիպ երևույթները հազվադեպ են հանդիպում: Տեսաբանների կարծիքով՝ այն երկու հանգամանքներով է պայմանավորված. ջերմաստիճանը և տարվա եղանակը: Ջերմաստիճանի բարձրացման դեպքում սառցադաշտը լճի վրա ճնշում է գործադրում, ինչը հանգեցնում է ...
Կարդալ ավելին »Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը. ԿԳՄՍՆ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել է 2025-2026 ուսումնական տարում հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարանների յուրաքանչյուր դասագրքի համար ներդրումային գումարի չափը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ–ից։ Հիշեցնենք՝ ՀՀ պետական և ոչ պետական հանրակրթական դպրոցների 1-4-րդ դասարանների սովորողների դասագրքերը տրամադրվում են անվճար՝ համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի: Նշված դասարանների դասագրքերի արժեքը հատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Ազգային ...
Կարդալ ավելին »Սևանա լճի միջին ջերմաստիճանն այս օրերին
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում այս օրերին կազմել է 20.1-23,5 աստիճան: Այս մասին տեղեկացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Կարդալ ավելին »Սպասվում է առանց տեղումների եղանակ
Օգոստոսի 29-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հարավարևմտյան քամի՝ 2-5 մ/վրկ։ Երեկոյան ժամերին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում քամու ուժգնացումը կհասնի 15-18 մ/վրկ-ի։ Ինչպես հայտնեցին Հայպետհիդրոմետից, Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հաջորդ գիշերը մայրաքաղաքում կլինի +21+23, վաղը կեսօրին՝ +34+36։ Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակ՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +28+32, Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +27+30, Կոտայքի նախալեռներ՝ ...
Կարդալ ավելին »Ալավերդու մի շարք բնակավայրերում էլեկտրական շչակներ են փորձարկվելու
Օգոստոսի 29-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Ալավերդի համայնքի Նեղոց, Շնող, Թեղուտ, Քարկոփ, Ջիլիզա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ փրկարար ծառայությունը՝ խնդրելով չանհանգստանալ։
Կարդալ ավելին »Հիմնանորոգվում է Սիսիան-Աշոտավան-Թասիկ-Արևիս տեղական նշանակության ճանապարհի մի հատվածը
ՀՀ պետական բյուջեի միջոցներով Սիսիանի տարածաշրջանում հիմնանորոգվում է Տ-8-42, /Հ-45/ (Սիսիան)-Աշոտավան-Թասիկ-Արևիս տեղական նշանակության ավտոճանապարհի կմ 0+000-կմ 10+000 հատվածը։ Ինչպես հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, Սիսիանից Արևիս տանող 10 կմ ճանապարհահատվածում այժմ իրականացվում են հողային, արհեստական կառուցվածքների, ճանապարհի ջրահեռացման համակարգերի կառուցման, գյուղամիջում՝ մայթերի կառուցման, ասֆալտբետոնե ծածկի տեղադրման և այլ բնույթի աշխատանքներ։
Կարդալ ավելին »«Բորիսովկա» կաթնամթերքի արտադրամասի գործառույթը կասեցվել է
«Բորիսովկա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի (Սյունիքի մարզ, Սիսիան համայնք) արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ կարագ ոչ աղի քաղցր սերուցքային «Ավանդական 82,5 %» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է: Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: Լաբորատոր հետազոտությունն է կասեցման հիմքը, համաձայն որի փորձաքննության ներկայացված կարագ ոչ աղի քաղցր սերուցքային «Ավանդական 82,5 %» արտադրատեսակի նմուշը՝ խմորասնկեր և բորբոսասնկեր ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված ...
Կարդալ ավելին »Rheinmetall-ը Եվրոպայի ամենամեծ զինամթերքի գործարանն է բացել Գերմանիայում
Գերմանական Rheinmetall ընկերությունը հանդիսավոր կերպով զինամթերքի գործարան է բացել Գերմանիայի հյուսիսային Ունտերլյուս քաղաքում: Այն զբաղեցնում է 30,000 քառակուսի մետր տարածք (հինգ ֆուտբոլային դաշտի չափ) և մինչև 2027 թվականը կկարողանա արտադրել տարեկան 350,000 հրետանային արկ: Գործարանն արդեն արտադրում է Leopard 2 տանկերի թնդանոթների համար նախատեսված արկեր, որոնք օգտագործվում են ուկրաինական բանակի կողմից, հաղորդում է AFP-ն։ Բացման արարողության ժամանակ կոնցեռնի ղեկավար Արմին ...
Կարդալ ավելին »Կեղծ թղթադրամներով առևտուր անող տղամարդը կալանավորվել է
Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողներն օգոստոսի 22-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ինքնությունը չպարզված անձը Ստեփանավանի տարբեր խանութներում կեղծ թղթադրամներով առևտուր է անում, նաև մոտը թմրամիջոց կա։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Նույն օրը Աքորի գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդը Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգված։ Նախաձեռնվել է քրեական ...
Կարդալ ավելին »
Armmining.am ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ