Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է տարածել, որով հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած կեղծիքն այն մասին, թե հայ-ադրբեջանական սահմանի արևելյան գոտում Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն խումբ է ներթափանցել։ «ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացնում է տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինծառայողներ մոտենում դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, նախ զրուցում նրա հետ, ապա ...
Կարդալ ավելին »Tag Archives: ՊՆ
ՊՆ-ն հերքել է դիվերսիոն ներթափանցման փորձի մասին Ադրբեջանի տարածած լուրերը
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ է: Այդ մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից: Նախորդիվ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ նախնական տվյալներով` մարտական դիրքը թողել է պահեստազորային, վարժական հավաքի մասնակից Գ. Ո.-ն: Քննվում են պահեստազորայինի՝ ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը և բոլոր հանգամանքները:
Կարդալ ավելին »23 հազար դոլար կաշառքի մեղադրանքով կալանավորվել է ՊՆ պաշտոնատար անձ
Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է կաշառք ստանալու կասկածանքով Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձի կալանավորման մասին։ Հակակոռպուցիոն կոմիտեն այդ մասին հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության առանձին պաշտոնատար անձանց նկատմամբ իրականացված գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ս. Դ.-ն, զբաղեցնելով ՀՀ ՊՆ ...
Կարդալ ավելին »Վերին Շորժայում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՊՆ
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն օգոստոսի 14-ին ժամը 19։50-ի սահմաններում հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ դրա հետևանքով վիրավորվել է զինծառայող Ս. Դ.-ն։ Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծանր։
Կարդալ ավելին »Հայկական կողմը կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից: «Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 13-ի ժամը 22։45-ից օգոստոսի 14-ի ժամը 07:05-ը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Կարդալ ավելին »Դեռևս չպարզված հանգամանքներում զինծառայող է զոհվել. ՊՆ
Դեռևս չպարզված հանգամանքներում օգոստոսի 10-ին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ժորա Զոհրաբի Կարապետյանը: Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, չնայած բժիշկների գործադրած ջանքերին` զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով կատարվում է քննություն: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Կարդալ ավելին »Ադրբեջանական ԶՈւ-ն Շուշիի շրջանում կիրառել է հրաձգային զենք. Արցախի ՊՆ
Ադրբեջանական զինուժը hուլիսի 28- ին ժամը 11:00-ի սահմաններում Շուշիի շրջանում խախտել է հրադադարը’ կիրառելով հրաձգային զենք։ Ինչպես տեղեկանում ենք Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, հայկական կողմում կորուստներ չկան։ Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Կարդալ ավելին »ՊՆ-ն հայտնում է զինծառայողի մահվան մասին․ հանգամանքները պարզվում են
Հուլիսի 26-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանը: Այդ մասին հայտնում է պաշտպանության նախարարությունը։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով կատարվում է քննություն: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Կարդալ ավելին »Բանակային խաղերի անցկացման համար կտրամադրվի 43 մլն դրամ. կմասնակցեն ՊՆ, ԱԱԾ, ՊՊԾ և այլ կառույցների աշխատակիցներ
Հայաստանում օգոստոսի 20-27-ը մի շարք ուժային կառույցների աշխատակիցների մասնակցությամբ բանակային խաղերի անցկացման համար կտրամադրվի 43 մլն դրամ, որից շուրջ 30 մլն դրամը մրցանակային ֆոնդն է: Համապատասխան նախագիծը կառավարության նիստում ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախատեսված է, որ 2023թ օգոստոսի 20-27-ը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում և ՊՆ-ի մարզաբազաներում կանցկացվեն բանակային խաղեր՝ մի քանի կառույցների մասնակցությամբ: Բանակային խաղերին կմասնակցեն Պաշտպանության նախարարության, ...
Կարդալ ավելին »Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը կրակ են բացել սահմանագոտու արևելյան եւ հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասվում է հաղորդագրությունում:
Կարդալ ավելին »
Armmining.am ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ