• USD 368.63
  • EUR 431.78
  • RUB 5.0126
  • GBP 497.91
DON'T MISS
hyen

Tag Archives: ԵՄ

Վրաստանում ուժի մեջ է մտնում ԵՄ-ից Ռուսաստան մեքենաների վերաարտահանման արգելքը

Վրաստանը սեպտեմբերի 26-ից արգելում է Եվրամիության երկրներից ներկրվող ավտոմեքենաները վերաարտահանել Ռուսաստան և Բելառուս։ Ինչպես տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այս մասին հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։ Այսպիսով, Վրաստանը միացել է Մոսկվայի դեմ Եվրամիության պատժամիջոցների ևս մեկ՝ 11-րդ փաթեթին, որն արգելում է Ռուսաստան ներմուծել ավելի քան 1900 խորանարդ սանտիմետր ծավալի շարժիչով փոխադրամիջոցներ, ինչպես նաև բոլոր տեսակի էլեկտրամոբիլներ ու հիբրիդային շարժիչով ...

Կարդալ ավելին »

Միրզոյանն Իտալիայի գործընկերոջ հետ հանդիպմանն ընդգծել է ԵՄ հստակ քայլերի անհրաժեշտությունը

Հայաստանի արտաքին գործերի Արարատ Միրզոյանը Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարար Անտոնիո Տայանիի հետ հանդիպմանը ընդգծել է միջազգային հանրության, մասնավորապես Եվրոպական Միության և իր անդամ պետությունների համարժեք արձագանքի ու հստակ քայլերի անհրաժեշտությունը՝ Լեռնային Ղարաբաղում զանգվածային ոճրագործությունները կանխելու նպատակով:  Ինչպես հայտնում են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից՝ սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության (ԵՄ) պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Ողջունելով նորանշանակ դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ` ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը վստահություն է հայտնել, որ դեռևս արդարադատության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ համատեղ արդյունավետ աշխատանքը կշարունակվի նաև հարկային և մաքսային վարչարարության ոլորտում։ Միաժամանակ, ՊԵԿ նախագահը բարձր է գնահատել ԵՄ կողմից մաքսային և հարկային ...

Կարդալ ավելին »

Եվրահանձնաժողովը նվազեցրել է ԵՄ-ում և եվրագոտում տնտեսական աճի կանխատեսումը

Եվրահանձնաժողովը երկուշաբթի հրապարակված ամառային տնտեսական կանխատեսման մեջ 2023 թվականին Եվրամիության ՀՆԱ-ի աճի գնահատականը 1 տոկոսից իջեցրել է մինչեւ 0,8 տոկոս, իսկ 2024 թվականին՝ 1,7 տոկոսից մինչեւ 1,4 տոկոս, ասված է ԵՀ-ի մամուլի տեղեկագրում: «ԵՄ-ի տնտեսությունը շարունակում է աճել, թեեւ ավելի փոքր տեմպերով։ Կանխատեսումը վերանայում է 2023 թվականին ԵՄ տնտեսության աճի տեմպերի նվազման ուղղությամբ ՝ մինչեւ 0,8 տոկոս ՝ գարնանային կանխատեսման ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ն Եվրամիություն-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում ձեռք կբերի մասնաբաժին

Տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված երկրորդ ծրագրի շրջանակում Հայաստանը «Ամբեր Կապիտալ» ընկերության կողմից կառավարվող ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում ձեռք կբերի մասնաբաժին: Կառավարությունը փոփոխություններ եւ լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ըստ հիմնավորման՝ ֆոնդը գործում է կոմերցիոն սկզբունքով եւ շահույթ հետապնդող կազմակերպություն է, որի մանդատն ուղղակի ներդրումների կատարումն է երկրում գործող մասնավոր ընկերությունների բաժնետիրական կապիտալի մեջ: ««ԵՄ-Հայաստան ֆոնդի» բնականոն գործունեության համար վերջինիս ...

Կարդալ ավելին »

Հունաստանում անտառային հրդեհները խոշորագույնն են ԵՄ պատմության մեջ

Հունաստանում հրշեջները պայքարում են երկրի հյուսիս-արևելքում ԵՄ պատմության մեջ խոշորագույն անտառային հրդեհների դեմ։ Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Բալաշ Ույվարին։ «Սա ԵՄ-ում երբևէ գրանցված ամենամեծ հրդեհն է»,-  ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը։ Նա նշել է, որ դեռևս չի հաջողվում վերահսկել կրակի տարածումը։ Նրա խոսքով ՝ ԵՄ-ն Հունաստանին օգնություն ցուցաբերելու համար ուղարկել է 11 ինքնաթիռ և ...

Կարդալ ավելին »

Բելգիան ու ԵՄ-ն կլինեն Հայաստանի կողքին հավակնոտ ծրագրերի իրականացման ճանապարհին․ Հաջա Լահբիբ

Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը Երևանում հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում ընդգծեց այն իրողությունը, որ երկու երկրների միջև դիվանագիտական շփումները թեև կրում են կանոնավոր բնույթ, բայց արդեն ութ տարի է, ինչ Բելգիայի ոչ մի արտգործնախարար ոտք չէր դրել հայկական հողի վրա, հետևաբար ժամանակ է փոխել այս իրավիճակը։ Բելգիայի արտգործնախարարը նշել է, որ 30 հազար հայեր ամբողջ սփյուռքից ...

Կարդալ ավելին »

ԵՄ բնակչությունը 2022-ին երկու տարվա ընթացքում առաջին անգամ աճել է

Եվրամիության (ԵՄ) բնակչությունը 2022 թվականին երկու տարվա ընթացքում առաջին անգամ ավելացել է Covid-19 համաճարակի հետևանքով առաջացած անկումից հետո: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ԵՄ վիճակագրական վարչությունը (Eurostat): 2022 թվականի արդյունքներով՝ ԵՄ բնակչությունը կազմել է 448,4 մլն մարդ: Նախորդ տարի այդ թիվը 446,7 էր: Համավարակի ավարտից հետո միգրացիոն հոսքերի ակտիվացումը, ինչպես նաև Ուկրաինայից տեղահանվածների զանգվածային ներհոսքն ապահովել են աճի զգալի բաժին: Նախորդ ...

Կարդալ ավելին »

ԵՄ-ում էլեկտրամոբիլների վաճառքը հունիսին առաջին անգամ գերազանցել է դիզելային մեքենաների վաճառքը

Եվրամիությունում հունիսին վաճառված էլեկտրական մեքենաների քանակն առաջին անգամ գերազանցել է դիզելային մեքենաների վաճառքը։ Այդ մասին հայտարարել է Եվրոպական ավտոարտադրողների ասոցիացիան (ACEA): Ըստ ասոցիացիայի տվյալների՝ հունիսին վաճառված մարդատար ավտոմեքենաների ընդհանուր թվում էլեկտրական մեքենաների մասնաբաժինը 10,7 %-ից հասել է 15,1%-ի (1 միլիոն մեքենաներից շուրջ 158 հազարը)՝ առաջին անգամ գերազանցելով դիզելային մեքենաների վաճառքը։ Էլեկտրական մեքենաները ԵՄ-ում անձնական տրանսպորտային միջոցների երրորդ ամենատարածված տեսակն են։ Դիզելային ...

Կարդալ ավելին »

Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ ու ԵՄ պաշտոնյաների հետ

Այսօր տեղի է ունեցել «Արևելյան գործընկերության վերաիմաստավորում՝ նոր մարտահրավերներին և նոր հնարավորություններին ընդառաջ» ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի Կոնֆերանսը, որին մասնակցել են շուրջ 40 ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի անդամներ, հրավիրյալ փորձագետներ, քաղաքագետներ։ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի Քարտուղարության տարածած հաղորդագրության համաձայն՝ կոնֆերանսի առաջին նիստին զեկույցներով հանդես են եկել ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար ...

Կարդալ ավելին »