• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Հունվարի 1-ից բուժաշխատողների հավաստագրումը կլինի առցանց

Հունվարի 1-ից բուժաշխատողների հավաստագրման գործընթացն իրականացվելու է առցանց՝ Բուժաշխատողների ռեգիստրում: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտը։

Առողջապահության յուրաքանչյուր մասնագետ Ռեգիստրում պետք է ունենա իր անձնական հաշիվը, որտեղ կարող է առցանց դիմում-հայտ ներկայացնել՝ մասնագիտական գործունեության իրավունք ընձեռող հավաստագիր ստանալու համար, ինչպես նաև հետևել գործընթացին:

Էլեկտրոնային առողջապահության համակարգում հունվարի 1-ից կարող են գործունեություն իրականացնել միայն այն բուժաշխատողներն, ովքեր Ռեգիստրում ունեն օգտահաշիվ։

Հարցերի դեպքում զանգահարել՝ 011300077, 043237134։