Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախաձեռնությամբ կայացավ «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի Mining Innovation Summit-ի շնորհանդեսը, որը, ոլորտի կողմից մասնակցելու հետաքրքրության դեպքում, կիրականացվի Seaside Startup Summit Armenia 2026-ի շրջանակում։ Հանդիպման ընթացքում ներկայացվեցին Mining Innovation Summit-ի կարճաժամկետ և երկարաժամկետ պլանները, զարգացման հեռանկարը, ինչպես նաև գործակցության հնարավորությունները։ Հայաստանում արդեն 10 տարի անցկացվում է Sevan (Seaside) Startup Summit-ը։ Դեռևս անցյալ տարվանից միջոցառման կազմակերպիչները գաղափար ...
Կարդալ ավելին »Նորություններ
Հանքարդյունաբերությունը երկրի ամենաթափանցիկ աշխատող ոլորտներից է․ Վարդան Ջհանյան
Բիզնեսի աճի գլխավոր նախապայմանը տնտեսության ֆորմալացումն է. թեման քննարվկել է օրերս կայացած համաժողովի ընթացքում, որը նախաձեռնել էր Հայաստանի Գործատուների Հանրապետական Միությունը (ՀԳՀՄ՝, Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) աջակցությամբ։ Միջոցառման առանցքային թեման պետության հետ համատեղ բիզնեսի զարգացման նոր ճանապարհային քարտեզ ձևավորելն էր, որտեղ առաջ է մղվելու թափանցիկության կարևորությունը: Համաժողովին մասնակցում էին պետական շահագրգիռ գերատեսչությունների, գործարար համայնքի և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։ Հայաստանի գործատուների ...
Կարդալ ավելին »Ծառատունկ՝ Կապանի ԼՀԿ տարածքում
Կապանի լեռնահարստացման կոմբինատի տարածքում տեղի է ունեցել ծառատունկ։
Կարդալ ավելին »Առաջին անգամ ուսումնասիրվել է չգործող պոչամբարների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա
Պոչամբարների խնդիրը լուծելու առաջին քայլն արված է: Այդ մասին հայտարարել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։ Կառույցը հաjտնել է, որ ունի համապատասխան մասնագիտական ներուժ և տեխնիկական հագեցվածություն՝ այս ենթակառուցվածքի ուսումնասիրությունն առավել ճշգրիտ իրականացնելու համար։ Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը, մասնակցելով տեսչական մարմնի հրավիրած քննարկմանը, նշել է, որ այժմ հնարավոություն կա կառավարության, բիզնեսի, ինչպես նաև գիտական ոլորտի ներկայացուցիչների ...
Կարդալ ավելին »Մտահոգություն արտասահմանյան ՀԿ-ների` Հայաստանում կասկածելի գործունեության վերաբերյալ
Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան մտահոգություն է հայտնում կասկած հարուցող արտերկրյա կառույցների՝ Հայաստանում գործունեության վերաբերյալ։ Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան (ՀՀՄԱ) ուսումնասիրել է չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպության վերջին հրապարակումներն ու գործունեությունը Հայաստանում, և լուրջ մտահոգություն է հայտնում դրանց մասնագիտական մակարդակի, թափանցիկության և նպատակների վերաբերյալ։ ՀՀՄԱ-ն կարևորում է անկախ բնապահպանական հետազոտությունները, սակայն նման գործունեությունը պետք է իրկանացնի ազգային օրենսդրությանը խիստ համապատասխան, ...
Կարդալ ավելին »Ասոցիացիաները միավորվում են․ Հայաստանի միջազգային հանքարդյունաբերական ինտեգրումը խորանում է
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ալ Ռիադում այսօր մեկնարկել է FMF-2026 միջազգային ֆորումը, որը համախմբում է համաշխարհային հանքարդյունաբերության ոլորտով հետաքրքրված առաջատար կազմակերպություններին, պետական կառույցներին և մասնագետներին՝ աշխարհի տարբեր երկրներից։ Ֆորումին կառավարության պաշտոնական պատվիրակության կազմում մասնակցում է նաև Հայաստանի հանքարդյունաբերական և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը։ Ֆորումի շրջանակներում այսօր՝ հունվարի 13-ին, Վ․ Ջհանյանը հանդիպում է ունեցել Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհուրդի նախագահ (ICMM ...
Կարդալ ավելին »Հայաստանի հանքարդյունաբերական և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը կմասնակցի Ապագայի հանքանյութերի ֆորումին (FMF)
Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը Հայաստանի կառավարության պատվիրակության կազմում կմասնակցի հունվարի 13–15-ը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում անցկացվող Ապագայի հանքանյութերի ֆորումին (Future Minerals Forum, FMF)։ Ապագայի հանքանյութերի ֆորումը հանդիսանում է հանքարդյունաբերության ոլորտում առաջատար միջազգային հարթակներից մեկը, որը համախմբում է պետական կառույցների ներկայացուցիչներին, ոլորտի խոշոր ընկերություններին, ներդրողներին և միջազգային կազմակերպություններին՝ նպատակ ունենալով քննարկել հանքային պաշարների կայուն և պատասխանատու զարգացման, ...
Կարդալ ավելին »How Armenia Attracts Mining Investments: Vardan Jhanyan to Mining.com.au
Vardan Jhanyan, President of the Armenian Mining and Metallurgy Association, gave an interview to the Mining.com.au YouTube channel during the FMF-2026 International Forum in the capital of Saudi Arabia, Al Riyadh. The full interview is presented below. I’m very pleased to be sitting here wit I’m very pleased to be sitting here wit Vardan Jianan. He’s the head of the ...
Կարդալ ավելին »Հայաստանն առաջին անգամ ներկայացավ համաշխարհային հարթակում՝ պետություն-մասնավոր գործակցային բարձր մակարդակով․ Վարդան Ջհանյանը՝ London mining week-ի մասին
Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը ՀՀ կառավարության պատվիրակության և ասոցիացիայի գործընկերների հետ վերջերս մասնակցել է Լոնդոնում կայացած ամենամյա London mining week / Resourcing tomorrow հանքարդյունաբերական ամենահեղինակավոր միջազգային ֆորումին, որն իրենից ներկայացնում է մեկշաբաթյա միջոցառումների ցանկ՝ ճանաչողական, գործակցային հանդիպումներով, ոլորտին առնչվող՝ մոլորակի ամենահեղինակավոր կազմակերպությունների, կառավարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնց ներկայացրած հետազոտությունները, վերլուծությունները, ներդրումները որոշում ...
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներ. 10/12/25
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.45%-ով և կազմել 47739.32 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.35%-ով և կազմել 6846.51 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.14%-ով և կազմել 23545.90 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ