Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախաձեռնությամբ կայացավ «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի Mining Innovation Summit-ի շնորհանդեսը, որը, ոլորտի կողմից մասնակցելու հետաքրքրության դեպքում, կիրականացվի Seaside Startup Summit Armenia 2026-ի շրջանակում։ Հանդիպման ընթացքում ներկայացվեցին Mining Innovation Summit-ի կարճաժամկետ և երկարաժամկետ պլանները, զարգացման հեռանկարը, ինչպես նաև գործակցության հնարավորությունները։ Հայաստանում արդեն 10 տարի անցկացվում է Sevan (Seaside) Startup Summit-ը։ Դեռևս անցյալ տարվանից միջոցառման կազմակերպիչները գաղափար ...
Կարդալ ավելին »Գործունեությունը
Հանքարդյունաբերությունը երկրի ամենաթափանցիկ աշխատող ոլորտներից է․ Վարդան Ջհանյան
Բիզնեսի աճի գլխավոր նախապայմանը տնտեսության ֆորմալացումն է. թեման քննարվկել է օրերս կայացած համաժողովի ընթացքում, որը նախաձեռնել էր Հայաստանի Գործատուների Հանրապետական Միությունը (ՀԳՀՄ՝, Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) աջակցությամբ։ Միջոցառման առանցքային թեման պետության հետ համատեղ բիզնեսի զարգացման նոր ճանապարհային քարտեզ ձևավորելն էր, որտեղ առաջ է մղվելու թափանցիկության կարևորությունը: Համաժողովին մասնակցում էին պետական շահագրգիռ գերատեսչությունների, գործարար համայնքի և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։ Հայաստանի գործատուների ...
Կարդալ ավելին »Առաջին անգամ ուսումնասիրվել է չգործող պոչամբարների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա
Պոչամբարների խնդիրը լուծելու առաջին քայլն արված է: Այդ մասին հայտարարել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։ Կառույցը հաjտնել է, որ ունի համապատասխան մասնագիտական ներուժ և տեխնիկական հագեցվածություն՝ այս ենթակառուցվածքի ուսումնասիրությունն առավել ճշգրիտ իրականացնելու համար։ Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը, մասնակցելով տեսչական մարմնի հրավիրած քննարկմանը, նշել է, որ այժմ հնարավոություն կա կառավարության, բիզնեսի, ինչպես նաև գիտական ոլորտի ներկայացուցիչների ...
Կարդալ ավելին »Ասոցիացիաները միավորվում են․ Հայաստանի միջազգային հանքարդյունաբերական ինտեգրումը խորանում է
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ալ Ռիադում այսօր մեկնարկել է FMF-2026 միջազգային ֆորումը, որը համախմբում է համաշխարհային հանքարդյունաբերության ոլորտով հետաքրքրված առաջատար կազմակերպություններին, պետական կառույցներին և մասնագետներին՝ աշխարհի տարբեր երկրներից։ Ֆորումին կառավարության պաշտոնական պատվիրակության կազմում մասնակցում է նաև Հայաստանի հանքարդյունաբերական և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը։ Ֆորումի շրջանակներում այսօր՝ հունվարի 13-ին, Վ․ Ջհանյանը հանդիպում է ունեցել Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհուրդի նախագահ (ICMM ...
Կարդալ ավելին »Հայաստանն առաջին անգամ ներկայացավ համաշխարհային հարթակում՝ պետություն-մասնավոր գործակցային բարձր մակարդակով․ Վարդան Ջհանյանը՝ London mining week-ի մասին
Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը ՀՀ կառավարության պատվիրակության և ասոցիացիայի գործընկերների հետ վերջերս մասնակցել է Լոնդոնում կայացած ամենամյա London mining week / Resourcing tomorrow հանքարդյունաբերական ամենահեղինակավոր միջազգային ֆորումին, որն իրենից ներկայացնում է մեկշաբաթյա միջոցառումների ցանկ՝ ճանաչողական, գործակցային հանդիպումներով, ոլորտին առնչվող՝ մոլորակի ամենահեղինակավոր կազմակերպությունների, կառավարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնց ներկայացրած հետազոտությունները, վերլուծությունները, ներդրումները որոշում ...
Կարդալ ավելին »Զարգացնել պատասխանատու հանքարդյունաբերություն․ Վարդան Ջհանյանը՝ Մեծ Բրիտանիայի Critical Minerals Association համաժողովին
Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է Մեծ Բրիտանիայի Critical Minerals Association-ի կազմակերպած «Կրիտիկական հանքանյութեր․ ապագայի փոփոխում» 5-րդ տարեկան համաժողովին։ Միջոցառմանը Հայաստանը ներկայացնում են Զանգեզուրի Պղինձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի ղեկավար Վարդան Ջհանյանը, Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը և Հայաստանի Հանրապետության երկրաբանական ֆոնդի ղեկավար Հարություն Մովսիսյանը։ Վարդան Ջհանյանը համաժողովին մասնակցում է որպես հրավիրյալ բանախոս։ «Կրիտիկական ...
Կարդալ ավելին »Հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան պատրաստ է աջակցել Հայաստանի՝ CRIRSCO-ին միանալու գործընթացին․ Վարդան Ջհանյան
Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան անցկացրեց հերթական ընդլայնված նիստը, որն առնչվում էր հանքարդյունաբերության ռազմավարության սկզբունքներից բխող կետերից մեկի՝ CRIRSCO միջազգային ստանդարտներին անցնելու գործընթացին։ Ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը ներկայացրեց, թե ինչպիսի զարգացումներ են տեղի ունենում այդ ուղղությամբ։ Նա համոզված է, որ գործընթացը պետք է լինի թափանցիկ, բոլորը տեղեկանան՝ ուր և ինչպես ենք գնում, և հանքարդյունաբերությանն առնչվող փորձագետները մասնակցություն ունենան գործընթացներում։ Վարդան ...
Կարդալ ավելին »Վարդան Ջհանյանը մասնակցել է CRIRSCO-ի նախագահ Գարթ Քիրքհեմի հետ հանդիպմանը
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդունել է «Հանքային պաշարների հաշվետվությունների միջազգային ստանդարտների կոմիտեի» (CRIRSCO) նախագահ Գարթ Քիրքհեմի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ ընդգծելով, որ CRIRSCO-ին անդամակցությունը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն և ամրագրված է Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության մեջ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության կողմից CRIRSCO-ին անդամակցության գործընթացի մանրամասները, անդամակցության տեխնիկական և իրավական նախապայմանները: Հանդիպմանը մասնակցել ...
Կարդալ ավելին »Հանքարդյունաբերության ոլորտում CRIRSCO-ի ստանդարտների ներդրումը թույլ կտա խոսել նույն լեզվով, ինչ ամբողջ աշխարհում. Ջհանյան
Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունից բխող՝ Հայաստանի Հանրապետությունում օգտակար հանածոների պաշարների գնահատման միջազգային միասնական հաշվետվողականության համակարգի ընդհանուր սկզբունքների և մոտեցումների ներդրման նպատակով «Հանքային պաշարների հաշվետվությունների միջազգային ստանդարտների կոմիտեին»՝ CRIRSCO-ին անդամակցության հարցի աշխատանքային քննարկման շրջանակներում այսօր Էլիտ Պլազայում հավաքվել էին ոլորտի առաջատար մասնագետները: Ինչպես InfoPort.am-ի հետ զրույցում նշեց Հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ, ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը՝ Կառավարության կողմից դեռևս ...
Կարդալ ավելին »Հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ՏԿԵՆ-ում քննարկել է CRIRSCO-ին միանալու հարցը
Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում անցկացրեց աշխատանքային խմբի նիստ։ Քննարկվեցին CRIRSCO ստանդարտնեերին Հայաստանի անցման հնարավոր տարբերակները։ Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը նշեց, որ ներկայում կառավարությունը քննարկում է «Օգտակար հանածոների պաշարների միջազգայն հաշվետվողականության ստանդարտների կոմիտեի»՝ CRIRSCO, չափանիշներին անցնելու հարցը։ CRIRSCO-ն մշակում և խթանում է երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքների, ինչպես նաև պինդ օգտակար հանածոների պաշարների ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ