• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Relax

25,6 միլիոն դոլար․ Ժնևի աճուրդում վաճառվել է Mellon Blue երկնագույն ադամանդը

Mellon Blue հազվագյուտ երկնագույն ադամանդը՝ 9,51 կարատ քաշով, Ժնևում վաճառվել է 20,5 միլիոն շվեյցարական ֆրանկով (25,6 միլիոն դոլար)։ Ադամանդն ավելի վաղ պատկանել է ամերիկացի բարերար Ռեյչել Մելոնին, որը նաև ԱՄՆ նախկին առաջին տիկին Ժակլին Քենեդիի մտերիմ ընկերուհին էր։ Այդ մասին հաղորդել է Christie’s աճուրդի տունը։ Հագեցած գույնի շնորհիվ Mellon Blue-ն դասվել է վառ, ֆանտաստիկ ադամանդների հազվագյուտ կատեգորիային, որի մեջ է մտնում ...

Կարդալ ավելին »

FPWC․ ինչ պայմաններում է ապրում տարիներ առաջ ռեստորանից փրկված արջը

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) ներկայացրել է, թե այժմ ինչ պայմաններում է բնակվում Նանար անունով գորշ արջը, որը  իր կյանքի մոտ 13 տարին Ծաղկաձորի ռեստորանային համալիրներից մեկում գերության մեջ անցկացնելուց հետո՝ 2017 թվականին հիմնադրամի կողմից փրկվել է Արջերի փրկության մեծ ծրագրի շրջանակում։  «Նանարը, որը ծնվել է մոտ 2003-2004 թվականներին ավելի քան 10 տարի բանտարկված է եղել Ծաղկաձորի ...

Կարդալ ավելին »

Nissan-ը փորձարկում է նոր էլեկտրական Juke-ը

Nissan-ը սկսել է հանրային ճանապարհներին փորձարկել նոր էլեկտրական Juke-ը։ Սերիական տարբերակի վաճառքները պետք է մեկնարկեն հաջորդ տարի։ Նոր Nissan Juke EV մոդելը կարտադրվի Մեծ Բրիտանիայի Սանդերլենդ քաղաքի Nissan Motor գործարանում։ Մոդելը տեխնիկապես մոտ է Nissan Leaf-ին, որը երրորդ սերնդում փոխվել է` հեթչբեքից դառնալով քրոսովեր։ Նրա երկարությունը 4350 մմ է, ինչը շատ մոտ է Juke-ի չափերին։ Դրանով պայմանավորված՝ հարց է առաջացել, ...

Կարդալ ավելին »

Կինոարդյունաբերության զարգացումը ՀՀ-ում. առաջարկ Հայաստանին

«Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակում ներկայացնում ենք «Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիայի» նախագահ Հովհաննես Գալստյանի առաջարկների ամփոփագիրը։ Ի՞նչ անել շահութաբեր կինոարդյունաբերություն ունենալու համար առաջարկն արմատական բարեփոխումների ռազմավարական պլան, որը վերաբերում է կինոարդյունաբերության բոլոր շղթաներին՝ նախագծերի ֆինանսավորումից մինչև արտադրություն և վաճառք, և որի կիրառումը կնպաստի բարձրարժեք ֆիլմերի ստեղծմանը և հայկական կինոարդյունաբերության միջազգային մրցունակության շեշտակի բարձրացմանը։ ԱՌԱՋԱՐԿ 1 Կինոյի պետական համակարգի բարեփոխումներ՝ արդյունավետ համակարգ – ...

Կարդալ ավելին »

Վենետիկի միջազգային բիենալեwum կներկայացվի Զադիկ Զադիկեանի «Օդ լորդ Բայրոնին» նախագիծը

Ամփոփվել են 2026 թվականի Վենետիկի 61-րդ միջազգային բիենալեին մասնակցելու նպատակով հայկական տաղավարի համադրողի և արվեստագետների ընտրության մրցույթի արդյունքները։ Բիենալեն անցկացվելու է 2026 թ. մայիսի 9-ից նոյեմբերի 22-ը՝ «In Minor Keys» (Փոքր տոնայնություններում) խորագրի ներքո։ Մրցութային հանձնաժողովի հոկտեմբերի 16–ի նիստում ներկայացված 7 հայտերից փակ քվեարկությամբ հաղթող է ճանաչվել արվեստագետ Զադիկ Զադիկեանի «Օդ լորդ Բայրոնին» (համադրողներ՝ Թոնի Շաֆրազի, Թինա Շաքարյան) նախագիծը:           ...

Կարդալ ավելին »

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է մասնակցելու «Նոր տարվա տոնավաճառ 2025-2026»-ին

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է մասնակցելու «Նոր տարվա տոնավաճառ 2025-2026»-ին, որը տեղի կունենա Ստեփան Շահումյանի անվան պուրակի «Էրեբունի-Երևան 2750» շատրվանների հատվածում։ Տոնավաճառին կարող են մասնակցել․ ամանորյա խաղալիքներ և նվերներ ներկայացնող ընկերություններ, սնունդ ներկայացնող ընկերություններ, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ ներկայացնող ընկերություններ, սուրճ, թեյ, քաղցրավենիք ներկայացնող ընկերություններ: 2025 թ. դեկտեմբերի 14-ից մինչև 2026 թ. հունվարի 14-ը՝ ժամը 12:00–22:00-ը (որոշ օրերին՝ մինչև 24:00-ն): ...

Կարդալ ավելին »

«Չկայացած համերգ»․ Էլվինա Մակարյանին նվիրված մոնոդրաման հաջողությամբ շարունակում է իր ուղին

Ռեժիսոր Արթուր Սահակյանի «Էլվինա Մակարյան․ չկայացած համերգ» մոնոդրաման, որը հանդիսատեսի դատին է հանձնվել երգչուհու 75-ամյակի առթիվ, Երգի պետական թատրոնում շարունակում է իր հաջողված ուղին։ Ներկայացման պրոդյուսեր Արամ Թոխատյանի խոսքով՝ ստեղծագործական թիմը սկզբում կարծել է, թե հանդիսատեսի հիմնական մասը լինելու է ավագ սերնդից, պարզվել է՝ Մակարյանի կերպարով հետաքրքրված են նաև երիտասարդները։ «Նրանք գալիս են Էլվինայի երգերը լսելու, բայց բացահայտում են բարդ, ...

Կարդալ ավելին »

Շիրակում հայտնաբերված լուսանը տեղափոխվել է Երևան

Շիրակի մարզի համայնքներից մեկում հայտնաբերված լուսանը տեղափոխվել է Երևան՝ համապատասխան կենտրոն։ Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Անի Հակոբյանը։  Նա հայտնել է, որ լուսանի տեղափոխման  գործընթացը գտնվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում, իրականացվել են անհրաժեշտ բոլոր գործողությունները՝ կենդանու անվտանգության ապահովման և նրան բնական միջավայրին հնարավորինս մոտ վայր տեղափոխելու նպատակով։  Գործընթացում ներգրավված են ...

Կարդալ ավելին »

Մշակութային ճամփորդություն Հայաստանում․ այց «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան»

Արագածոտնի մարզից նոյեմբերի 1-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաք են ժամանել 51 փոքրիկներ, որոնք ճանաչողական շրջայց են կատարել «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում» և մասնակցել են «Ծիսական տիկնիկների պատմությունը» կրթական ծրագրին։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել «Իմ քայլը» հիմնադրամը։  «Փոքրիկների աչքերում թանգարան մուտք գործելուն պես հիացմունք կար․ նրանք մեծ հետաքրքրությամբ հետևում էին զբոսավարի պատմություններին՝ շրջելով ցուցասրահներով և ծանոթանալով երկու ժողովուրդների ...

Կարդալ ավելին »

«Իմպրեսիոնիզմներ. պատմություններ եզրերից»․ Ժաննա Անդրեասյանը՝ «Փարիզ» խորհրդանշական ցուցահանդեսին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Իմպրեսիոնիզմներ. պատմություններ եզրերից» միջազգային գիտաժողովի բացմանը և «Հովհաննես Ալխազյան. Վանից Փարիզ» խորհրդանշական ցուցահանդեսին: Գիտաժողովն անցկացվում է հոկտեմբերի 28-29-ը Հայաստանի ազգային պատկերասրահում՝ «Իմպրեսիոնիզմի երթուղիներ» ծրագրի շրջանակում: ԿԳՄՍՆ–ից հայտնում են, որ գիտաժողովի  բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, «Իմպրեսիոնիզմի ուղիներ» կազմակերպության ...

Կարդալ ավելին »