• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Տնտեսություն

Վարկային կազմակերպությունները 403․4 մլրդ դրամի վարկեր են տրամադրել

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ 2025 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ ՀՀ վարկային կազմակերպությունների վարկերի ծավալը 403,417 մլն դրամ (403․4 մլրդ) է։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ վարկերի ծավալն աճել է 62,430 մլն դրամով կամ 18․3%-ով։ Մասնավորապես ոչ ռեզիդենտներին տրամդրվել է 45,410 մլն դրամ, իսկ ռեզիդենտներին 358,007 մլն դրամ։ Ռեզիդենտներին տրամադրած վարկերի 18.3%-ը կամ 65,562 մլն դրամը բաժին է ընկնում տարադրամով վարկերին, որոնց ծավալը 2024թ.-ի սեպտեմբերի ...

Կարդալ ավելին »

ՀՆԱ-ն աճել է 6,2%-ով

2025 թ․ երրորդ եռամսյակում Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 3 տրլն 71 մլրդ 652.6 մլն ՀՀ դրամ՝ ավելանալով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2 տրլն 762 մլրդ 123․9 մլն ՀՀ դրամի համեմատ։ Այդ մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ՀՀ-ում ՀՆԱ-ն աճել է 6․2%-ով։ 2025 թ. երրորդ եռամսյակում Հայաստանում մեկ շնչի հաշվով ...

Կարդալ ավելին »

Բազմաբնակարան շենքերի բնակարանների առքուվաճառքի թիվը կազմել է 2181

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն 2025թ.-ի սեպտեմբերի դրությամբ բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ իրականացված առքուվաճառքի գործարքների թիվը ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի կազմել է 2,181: 2025թ.-ի սեպտեմբերին Երևանում իրականացվել է 1,524 առուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 69.9%-ը: Կոտայքում իրականացվել է 237 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 10.9%-ը: Լոռիում՝ 106 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 4.9%: Արմավիրում իրականացվել է 81 առքուվաճառքի գործարք, ...

Կարդալ ավելին »

Մսի արտադրությունն աճել է 4.6%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտադրվել է 35,241.1 տոննա միս։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 4.6%-ով։ Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունը նվազել է 0.8%-ով և կազմել  10,600.տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունը աճել է 42.2%-ով և կազմել 2,247.4 տոննա։

Կարդալ ավելին »

Մոտ 14.19%-ով ավելի․ ակցիզային հարկ վճարող թոփ 10 ընկերությունները ՀՀ-ում

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է  2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսների Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այդ մասին տեղեկանում է ՊԵԿ-ից։ 2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշոր հարկատուների կողմից մուծված ակցիզային հարկի ծավալը մոտ 108.37 մլրդ դրամ է, որը կազմել է ընդհանուր հարկային մուտքերի շուրջ 7.53% (+0.36 տոկոսային կետ): 2024թ. նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել էր 94.9 մլրդ դրամ կամ ընդհանուր ...

Կարդալ ավելին »

Ներդրումային ընկերությունների ակտիվները կազմել են 285.3 մլրդ դրամ

Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների 2025թ․-ի սեպտեմբերի դրությամբ ներդրումային ընկերությունների հաշվեկշռային ընդհանուր ակտիվները կազմել են 285,331.6 մլն դրամ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 26.1%-ով։ Ընդհանուր պարտավորությունները կազմել են 190,302.5 մլն դրամ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 16.4%-ով։ Հաշվեկշռային ընդհանուր կապիտալը կազմել են 95,029.1 մլն դրամ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 51.5%-ով։ Կուտակված շահույթը կազմել են 80,928.7 մլն դրամ։ 2024թ.-ի ...

Կարդալ ավելին »

2% հետվճար՝ անկանխիկ առևտրից․համակարգը կներդրվի 2026-ին

Հայաստանում կներդրվի անկանխիկ առևտրից համընդհանուր հետվճարի համակարգ: Այդ մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  «Մյուս տարի ներդնելու ենք համընդհանուր հետճվարի համակարգ: Բոլոր քաղաքացիներն՝ անկանխիկ առևտրի դեպքում, 2 տոկոսը հետվճարի ձևով կստանան»,- ասաց։  Վարչապետը նշեց՝ շարունակվելու և զարգացվելու է նաև թոշակառուների համար գործող հետվճարի համակարգը: Կառավարության կողմից ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը 2026-ի պետբյուջեի եկամտային մասը կավելացնի 253.4 մլրդ դրամով

Հայաստանի կառավարությունը նախատեսում է 2026 թվականի պետական բյուջեի եկամտային մասն ավելացնել 8.9 տոկոսով: Այդ մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ունեցած ելույթում:    «2026 թվականի պետական բյուջեի եկամտային մասը, ըստ էության, նախատեսում ենք, որ կավելացնենք 253.4 մլրդ դրամով կամ 8.9 տոկոսով»,-ասաց վարչապետը: Փաշինյանը հիշեցրեց, որ 2026-ի ամենակարևոր նորություններից մեկն այն է, ...

Կարդալ ավելին »

Ինչն է փոխվել եկամուտների հայտարարագրման համակարգում

ՀՀ հարկային օրենսգրքում իրականացվել են փոփոխություններ, որոնք վերաբերում են ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգին։ Ներկայացնում ենք հիմնական փոփոխությունները. Քաղաքացիները, որոնք պարտավոր են հայտարարագիր ներկայացնել, բայց մուտք չեն գործել համակարգ, այլևս պատասխանատվության չեն ենթարկվի։ Նրանց հայտարարագրերը կհամարվեն լրացված և հանձնված Պետական եկամուտների կոմիտեի կողմից արդեն իսկ հասանելի տվյալների հիման վրա։ Այսինքն՝ եթե քաղաքացին վստահ է, որ իր եկամուտները ճիշտ են արտացոլված ՊԵԿ-ի տվյալներում, ...

Կարդալ ավելին »

ՀՀ բանկերում սպասարկվել է 5․28 մլն հաճախորդ

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների՝ 2025թ.-ի հուլիսի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերում սպասարկվել է 5,275,946 հաճախորդ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 406,386-ով կամ 8.3%-ով։ Նրանցից 5,052,439-ը ֆիզիկական անձինք են, իսկ 223,507-ը՝ իրավաբանական անձինք: Ըստ ներկայացված վիճակագրության՝ ընթացիկ տարվա հուլիս ամսվա դրությամբ բանկերի հաճախորդների հաշիվների քանակըկազմել է 11,268,315։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի  համեմատ աճել է 1,201,908-ով կամ 11.9%-ով։ Մասնավորապես հաշիվներից 9,619,185-ը ֆիզիկական անձանց հաշիվներ ...

Կարդալ ավելին »