• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Ռուսաստանի Դաշնությունում մարդատար ավտոմեքենաների շուկան տարեվերջին կկազմի 1.4 միլիոն միավոր

Մինչև տարեվերջ Ռուսաստանի Դաշնությունում մարդատար ավտոմեքենաների շուկան կկազմի 1.4 միլիոն միավոր, որի կեսը ռուսական արտադրության է: Այս մասին հայտարարել է ՌԴ առաջին փոխվարչապետ Դենիս Մանտուրովը:

Պաշտոնյան նշել է, որ այս պահին Ռուսաստանում մեքենաների արտադրությունն ու շուկան 50-60%-ով գերազանցում է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Ուշագրավ է, որ ռուսական մեքենաներն արդեն զբաղեցնում են շուկայի կեսից փոքր-ինչ ավելին:

«7 ամսվա ընթացքում արտադրությունը կազմել է մոտավորապես 700 հազար միավոր բոլոր տեսակի ավտոմեքենաների համար,- ասել է փոխվարչապետը: