• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen
Displaced Palestinians in Rafah in the southern Gaza Strip pack their belongings following an evacuation order by the Israeli army on May 6, 2024, amid the ongoing conflict between Israel and the Palestinian Hamas movement. (Photo by AFP) (Photo by -/AFP via Getty Images)

Իսրայելի գործողությունների պատճառով ավելի քան 1 միլիոն պաղեստինցի հեռացել է Ռաֆահից

Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) գործողությունների պատճառով Գազայի հատվածի հարավային Ռաֆահ քաղաքից հեռացած պաղեստինցիների թիվը գերազանցել է 1 միլիոնը: Այդ մասին հաղորդել է ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման գործակալությունը (UNRWA):

«Ավելի քան 1 միլիոն մարդ ստիպված է եղել լքել Ռաֆահը», – գրել է գործակալությունը X սոցիալական հարթակում:

Ըստ հաղորդագրության՝ հազարավոր ընտանիքներ «պատսպարվում են Խան Յունիսի վնասված և ավերված օբյեկտներում», որտեղ UNRWA-ն շարունակում է օգնություն ցուցաբերել տեղահանվածների հիմնական կարիքները բավարարելու համար:

Մեկ այլ հաղորդագրության մեջ գործակալությունը նշում է, որ մայիսի 6-ից Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով հնարավոր չէ հումանիտար արձագանքը Գազայի հատվածում։

Մայիսի 6-ին իսրայելական բանակը հայտարարել էր, որ սկսել է պատրաստվել Ռաֆահի արևելյան շրջանների բնակչության տարհանմանը։ Հաջորդ օրը զինվորականները հայտարարել են քաղաքում գործողության մեկնարկի և Եգիպտոսի հետ սահմանին գտնվող «Ռաֆահ» անցակետը վերահսկողության տակ վերցնելու մասին։

Ավելի վաղ միջազգային հանրությունը Իսրայելին կոչ է արել հրաժարվել Ռաֆահում լայնածավալ գործողությունից։ Մասնավորապես, ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ նման որոշումը համարում են սխալ, քանի որ այն կվնասի այնտեղ գտնվող քաղաքացիական բնակչությանը և կթուլացնի հրեական պետության անվտանգությունը։ Իսրայելի իշխանություններն իրենց հերթին պնդում են, որ Ռաֆահում գործողությունն անհրաժեշտ է «լիակատար հաղթանակի» և Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման զինված ջոկատների ջախջախման համար։