• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 1 մլրդ 600 մլն ՀՀ դրամը

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում են մի շարք գազալցակայանների սեփականատերեր Վ.Կ.-ի և Ն.Գ.-ի և մի խումբ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթները:

ՔԿ-ից հայտնում են, որ քրեական վարույթներով 14 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը) և 5 անձի նկատմամբ՝ 46-290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելուն օժանդակելը):

6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը, 3-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը և գրավը:

10 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել է հետախուզում:

Քրեական վարույթների նախաքննության ընթացքում պետական բյուջե է վերականգնվել ընդհանուր 1 մլրդ 600 հզր ՀՀ դրամ գումար:

Նախաքննությունը շարունակվում է: