• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Մինչև հունվարի 1-ը գյուղերում ինքնակամ շինությունները պետք է հաշվառել Կադաստրում

ՀՀ կադաստրի կոմիտեն հիշեցնում է, որ հանրապետության մարզերում մինչև 2021թվականը կառուցված ինքնակամ շինություններն օրինականացնելու համար անհրաժեշտ է պարտադիր կերպով դրանք հաշվառել Կադաստրի կոմիտեում՝ կառավարության կողմից սահմանված հաշվառման կարգի համաձայն:

«2024 թվականի հունվարի 1-ից ավարտվել է ՔԱՂԱՔԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐ ԸՆԴԳՐԿՈՂ խոշորացված համայնքներում կառուցված ինքնակամ կառույցների հաշվառումը։

ԲԱՑԱՌԱՊԵՍ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ ընդգրկող համայնքներում կառուցված ինքնակամ կառույցների հաշվառումը կշարունակվի մինչև 2025 թվականի հունվարի 1-ը»,-ասված է ՀՀ Կադաստրի Կոմիտեի հաղորդագրության մեջ: