• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Նորք-Մարաշում կկանաչապատվի մոտ10 հա տարածք. Ավինյան

Նորք-Մարաշ վարչական շրջանում կկանաչապատվի շուրջ 10 հա տարածք: Գործընթացն իրականացնելու համար մասնագիտական խումբն այժմ ուսումնասիրություն է իրականացնում բարդ տեղանքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն՝ ընդգծելով, որ տարածքում կանցկացվի ոռոգման նոր համակարգ:

«Նորք-Մարաշի լանջին գտնվող համայնքային հողերի վրա իրականացնելու ենք միմիայն կանաչապատում: Եվ որևէ շինարար մեր տարածքում որևէ բան չպետք է անի»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը: