• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Կանխատեսվում է անշարժ գույքի շուկայի 10-15 տոկոս գնանկում.

Մասնագետները կանխատեսում են՝ անշարժ գույքի շուկայում, ըստ պաշտոնական վիճակագրության, առքուվաճառքի նվազող գործարքները, ռելոկանտների մի հատվածի վերադարձը, վաճառքի շուկայում գնանկման կբերի:

168.am-ի հետ զրույցում «Կենտրոն» անշարժ գույքի գործակալության ղեկավար Վահե Դանիելյանը շուկայում առկա միտումներին անդրադառնալով՝ նշել է, որ այս պահի պասիվացումը պայմանավորված է և՛ սեզոնայնությամբ, քանի որ շատերը հանգստի են մեկնել, և՛ գերբարձրացած գներով:

«Վերջին երկու տարվա ընթացքում գները շատ բարձրացան, և շուկայում որոշակի կայունացում է այժմ: Միգուցե գները նաև նվազեն ինչ-որ չափով, որովհետև ՀՀ համար բավականին բարձր են այդ գները:

Օրինակ, սեփականատերերը զգում են, որ վաճառքը նախկինի պես ակտիվ չէ. որոշ մարդիկ բանկային ծանրաբեռնվածություն ունեն ու դրա պատճառով նվազեցնում են գները: Դեռ վաղ է խոսել տոկոսների մասին, բայց կարծում եմ՝ 10-15 տոկոս գնանկում կունենանք»,- մանրամասնել է Վահե Դանիելյանը: