• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա

Փետրվարի 2-3-ը ՆԳՆ ՓԾ Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Ապարանի ջրամբարի մոտակայքում, Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհին, Գավառ քաղաքում, Լեռնանիստ գյուղի դաշտերում, Ֆանտան գյուղի մոտ և Տաշիր-Գյումրի ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա և 34 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։