• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Սաուդյան Արաբիայում հաջի ժամանակ մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Սաուդյան Արաբիայում հաջի ժամանակ մահացած ուխտավորների թիվը գերազանցել է  հազարը։ Նման տվյալներ է հաղորդել AFP գործակալությունը։

Մահվան դեպքերի մեծ մասի պատճառն արտակարգ շոգն է։ Ավելի վաղ հաղորդվել էր 600 ուխտավորի մահվան մասին։

Հունիսի 20-ին արձանագրված մահվան դեպքերից 58-ը Եգիպտոսի քաղաքացիներ են։ Ըստ արաբ դիվանագետի՝ ընդհանուր առմամբ, Եգիպտոսից 658 մարդ է մահացել հաջի ընթացքում շոգի պատճառով։

Հաջի ժամանակ Մեքքայում օդի ջերմաստիճանն այս տարի հասել է ըստ Ցելսիուսի սանդղակի գրեթե 52 աստիճանի:

Ըստ Սաուդյան Արաբիայի իշխանությունների՝ Մեքքայում ավելի քան 1,8 միլիոն ուխտավոր է մասնակցում հաջին, որոնցից 1,6 միլիոնը՝ արտասահմանից։ 

Հաջը ուխտագնացություն է դեպի Սաուդյան Արաբիա՝ Մեքքայի սուրբ վայրեր, որոնք կապված են Մուհամեդ մարգարեի կյանքի հետ: Հաջ կատարել պարտավոր է յուրաքանչյուր մուսուլման, եթե թույլ են տալիս նրա հնարավորությունները: