• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Սուրեն Պապիկյանը չի մասնակցի Մինսկում կայանալիք ՀԱՊԿ պաշտպանության նախարարների հանդիպմանը 

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մեկնել Մինսկ, նա չի մասնակցում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը՝ արձագանքելով հարցին՝ նախարարը մեկնե՞լ է Մինսկ և մասնակցելո՞ւ է պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։

Նշենք, որ Սուրեն Պապիկյանը այսօր ներկա էր Կառավարության նիստին։

Հիշեցնենք՝ այսօր՝ մայիսի 25-ին, Մինսկում Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Խրենինի նախագահությամբ տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պաշտպանության նախարարների խորհրդի նիստը։

Հանդիպման մասնակիցները կքննարկեն ՀԱՊԿ անդամ երկրների հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանն առնչվող մարտահրավերներն ու սպառնալիքները, ինչպես նաև՝ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման հարցեր։