• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Գեղարքունիքի բուժհաստատություններում մայիսին ծնվել է 108 երեխա

 2024 թվականի մայիս ամսին Գեղարքունիքի մարզային ենթակայության ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 108 երեխա, որից 64-ը՝ տղա, 44-ն՝ աղջիկ:

Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից, 108 երեխաներից 32-ը ծնվել են Մարտունու ծննդատանը, 20-ը՝ Գավառի, 35-ը՝ Սևանի, 20-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոններում և 1-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

Երկար տարիների ընթացքում առաջին անգամ Մարտունու ծննդատունը զիջել է առավելագույն ծնունդներ ապահովող բուժհաստատության իր համբավն ու դիրքը՝ առջևում թողնելով Սևանի բժշկական կենտրոնին։