• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

«Ռոսպոտրեբնադզորը» շրջանառությունից հանել է Հայաստանից ներկրված ԿԱՀ-ի ավելի քան 118 հազար փաթեթ

«Ռոսպոտրեբնադզորը»շրջանառությունից հանել է Հայաստանից ներկրված ԿԱՀ-ի ավելի քան 118 հազար փաթեթ։

Ծառայության տվյալների համաձայն՝ Արտադրանքի պետական գրանցման վկայականների միասնական գրանցամատյանի մոնիթորինգի ընթացքում հայտնաբերվել են 48 կենսաբանական ակտիվ հավելումներ (ԿԱՀ), որոնք չեն համապատասխանում Մաքսային միության պարտադիր պահանջներին:

«Այդ հավելումները գրանցված են Հայաստանի լիազոր մարմինների կողմից և ռիսկեր են ստեղծում շուկայում ոչ անվտանգ արտադրանքի հայտնվելու համար», – հաղորդել են «Ռոսպոտրեբնադզոր»-ում:

Ինչպես հաղորդում է «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունը, այդ հարցի վերաբերյալ տեղեկատվությունն ուղարկվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողով ՝ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությանը տեղեկացնելու, արտադրանքի գրանցման մասին տրված վկայականների օրինականությունը ստուգելու, ինչպես նաև անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար:

Այդ առնչությամբ «Ռոսպոտրեբնադզորը» ստեղծել է աշխատանքային խումբ, որում ընդգրկվել են սննդային հավելումների առաջատար արտադրողները։ Աշխատանքային խմբի կողմից քննարկվում են ԿԱՀ-ի պետական գրանցման և արգելված նյութեր պարունակող հավելումների շրջանառության կանխարգելմանն ուղղված միջոցառումների կազմակերպման հարցերը:

«ԿԱՀ-ի բարեխիղճ արտադրողները ներկայումս միջոցառումներ են կազմակերպում սիմեթիկոն և մելատոնին պարունակող հավելումները ռուսական շուկայից հանելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, «Ռոսպոտրեբնադզորը» «օպերատոր-ՑՌՊՏ» ՍՊԸ-ի հետ համատեղ աշխատանքներ է իրականացնում ապրանքների շրջանառության մոնիտորինգի պետական տեղեկատվական համակարգի  միջոցով արգելված նյութերով սննդային հավելումների շրջանառությունը կանխելու ուղղությամբ: