• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Աշնանը 12 մետրանոց 15 նոր տրոլեյբուս կլինի Երևանում

Աշնանը Երևանում կլինի ZhongTong մակնիշի նոր 15 տրոլեյբուս՝ 12 մետր երկարությամբ:

Այդ մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով: Գրառմանը կից նա հրապարակել է նաև տեսանյութ

Տրոլեյբուսների բարձր տեղատարողությունն ու ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն կտան ավելի արդյունավետ և հարմարավետ ծառայություններ մատուցել երևանցիներին։