• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Անձրև և ամպրոպ․ Հայաստանում տրոպիկական ամառ է

Հայաստանի տարածքում հունիսի 19-23-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հունիսի 18-23-ին առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Այդ մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

«Քամին՝ հարավարևմտյան 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Armenia 18_06_23.png (250 KB)

Երևանում հունիսի19-23-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։

Yerevan 18_06_23.png (20 KB)