• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն ու կեղծ պնդումն է տարածել․ ԱՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 3-ին՝ ժամը 10:40-11:40-ը կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Ադրբեջանի ՊՆ-ն նաև հերթական կեղծ պնդումն է տարածել՝ նույն ուղղությամբ իր կողմից իբր թե խափանված և ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին։