• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Լիդիան Արմենիա ընկերությունը հյուրընկալել է համայնքային իշխանություններին

Սիսիան խոշորացված համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը եւ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Հովհաննիսյանը այցելել են Ամուլսարի հանքավայր:

Հյուրերը Լիդիան Արմենիայի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի ուղեկցությամբ այցելել են Ամուլսարի հանքավայրի ենթակառուցվածքներ։ Հայկ Ալոյանը նրանց ներկայացրել է Ամուլսարի ծրագրի մանրամասները, ներկայում կատարվող աշխատանքները։ Քննարկվել է համայնք-ընկերություն հետագա համագործակցությունը։

Հիշեցնենք, որ Ամուլսարի հարակից Գորայք համայնքը խոշորացումից հետո ընդգրկվել է Սիսիան համայնքի կազմում։