• USD 368.96
  • EUR 434.23
  • RUB 4.9961
  • GBP 501.42
DON'T MISS
hyen

Հիմնանորոգվում է Հրազդանից դեպի Ծաղկաձորի մարզահամալիր հատվածը

Ճանապարհային դեպարտամենտը հայտնում է, որ հիմնանորոգվում է Հ-55, Հրազդանի տրանսպորտային հանգույց-Ծաղկաձորի մարզահամալիր հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000 – կմ10+500 հատվածը։

Շինարարական աշխատանքները կատարում է «Շինպլյուս» ՍՊԸ-ն։

Այս պահին իրականացվում են հողային աշխատանքներ, մայթերի քանդում, երկաթբետոնե կոնստրուկցիաների և բազալտե եզրաքարերի տեղադրում:

Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից: