• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

ՀՀ բուժհաստատություններում բուժումը շարունակում է ԼՂ-ից բռնի տեղահանված 150 բուժառու

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 150 բուժառու շարունակում է բուժում ստանալ հայաստանյան տարբեր հաստատություններում։

Այդ մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսի ընթացքում հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ մանրամասնելով, որ նրանցից 24-ի վիճակը գնահատվում է ծանր, իսկ 11-ինը՝ ծայրահեղ ծանր։

«Առողջության պահպանման առաջնային կենտրոններում արդեն իսկ 42 հազար մարդ գրանցվել է, և սա նշանակում է, որ ամբուլատորիաներում ու պոլիկլինիկաներում նման թվով մարդիկ են կցագրվել։ Նրանցից 33-ը հղիներ են»,-հավելել է Բաղդասարյանը։