• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Հայաստանը հումանիտար օգնությունը ԼՂ հասցնելու հարցով նաև Ադրբեջանին է դիմել

Հայաստանի կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղին հատկացված հումանիտար բեռով բեռնված բեռնատարները շարունակում են կանգնած մնալ Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղում․ ՌԴ խաղաղապահ զորակազմից և ադրբեջանական կողմից դեռևս որևէ արձագանք չկա բեռնատարները Լեռնային Ղարաբաղ հասցնելու մասով։

Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:

«Մենք գրեթե 20 ժամ է, ինչ գտնվում ենք այստեղ՝ Կոռնիձոր գյուղում։ Ինչպես տեսնում եք, դեռ որևէ տեղաշարժ չկա։ Գործընթացը պահանջում է համբերատար մոտեցում և քայլերի որոշակի հաջորդականություն։ Այս պահին մենք որևէ արձագանք չենք ստացել, սպասում ենք արձագանքի»,- ասաց Սարգսյանը։

Նա ընդգծեց, որ բեռնատարները Լեռնային Ղարաբաղ հասցնելու հարցով սահմանված կարգով դիմել են ՌԴ խաղաղապահ ուժերին և համապատասխան օղակներով դիմել են նաև ադրբեջանական կողմին։ «Ինչպես արդեն նշեցի, այս պահին պատասխան դեռ չունենք»,- ասել է նա։