• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Հայաստանի 16 դպրոցում ներդրվել է «Արհեստական բանականություն» դասընթաց

Հայաստանում նախորդ տարի մասնավորի հետ համագործակցությամբ 16 դպրոցում ներդրվել է «Արհեստական բանականություն» դասընթաց: Այդ մասին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:

Ժաննա Անդրեասյանը կարևորեց կրեդիտային համակարգի ներդրումն ավագ դասարաններում, որի շրջանակներում դպրոցների կրեդիտները ճանաչվում են բուհերի կողմից:

«Այս շրջանակում նաև մասնավորի հետ համագործակցությամբ 16 դպրոցներում «Արհեստական բանականություն» դասընթաց ենք ներդրել: Այս իմաստով մեր երկիրն աշխարհում առաջին երկրներից մեկն է, որ արդեն դպրոցական մակարդակում նման ծրագիր ունի»,-ասաց նախարարը: