• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Գերմանիայի պետական ​​պարտքը հասել է պատմական առավելագույնին

Գերմանիայի պետական ​​պարտքը համավարակի և էներգետիկ ճգնաժամի դեմ պայքարի բարձր ծախսերի պատճառով հասել է պատմական առավելագույնին և գերազանցել է 2 տրիլիոն եվրոն։

Նշվում է, որ ըստ Գերմանիայի դաշնային վիճակագրական գերատեսչության՝ 2022 թվականի վերջի դրությամբ ընդհանուր պետական ​​հատվածը ոչ պետական ​​հատվածին պարտք է եղել 2 368 մլրդ եվրո։ Դա 2%-ով (47,1 մլրդ եվրո) ավելի է, քան 2021 թվականի վերջին։ Ըստ որում, պարզաբանվում է, որ խոսքը միայն ոչ պետական ​​հատվածի հանդեպ պարտավորությունների մասին է, ինչպիսիք են բանկերն ու մասնավոր ընկերությունները Գերմանիայում և արտերկրում։

Բնակչության մեկ շնչին ընկնող պարտքը 2021 թվականի համեմատությամբ աճել է 244 եվրոյով և հասել 28 164 եվրոյի: Բնակչության մեկ շնչին ընկնող պարտքի ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Բրեմենը (33 264 եվրո), Համբուրգը (17 731 եվրո) և Բեռլինը (16 564 եվրո):