• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Նորագյուղը կդառնա երկնաքերներով թաղամաս․ բնակիչների սեփականության իրավունքի խնդիրները կլուծվեն

Երևանի պատմական թաղամասերից մեկում՝ Նորագյուղում, համայնքը կառուցապատման խոշոր նախագիծ է դիտարկում: Այս մասին նշվել է այսօր՝ հուլիսի 31-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Նախագծի նպատակն է բեռնաթափել կենտրոնն ու ստեղծել երկնաքերերով ու արդի քաղաքաշինական լուծումներով նոր թաղամաս: Այն ոչ միայն հնարավորություն կտա համատեղել քաղաքային միջավայրի նորն ու ավանդականը, այլև լուծումներ կտա տասնամյակներ շարունակ կուտակված խնդիրներին: 

Մինչ ներդրումային ծրագրի մեկնարկը, փոխքաղաքապետ Ավինյանը հանձնարարել է լուծել Նորագյուղում ապրող բնակիչների սեփականության իրավունքների հետ կապված բոլոր խնդիրները: