• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Անդրեա Վիկտորինի հետ

Հուլիսի 31-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինին՝ դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել դեսպանին դիվանագիտական առաքելության ընթացքում Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն առավել զարգացնելու և ընդլայնելու ուղղությամբ ներդրած ջանքերի համար:

Դեսպանն իր հերթին ընդգծել և վստահությունն է հայտնել, որ երկկողմ ակտիվ համագործակցությունը դեռևս կշարունակի ամրապնդվել ու զարգանալ:

Հանդիպմանը զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգային իրավիճակի և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի շուրջ: