• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Ադրբեջանը կրակ է բացել Մյուրիշենի դաշտերում աշխատող տրակտորի ուղղությամբ. Արցախի ՊՆ

Ադրբեջանական զինուժը օգոստոսի 18- ին ժամը 09:20-ի սահմաններում Մարտունու շրջանում խախտել է հրադադարը` հրաձգային զենքից կրակ բացելով Մյուրիշեն համայնքի դաշտերում աշխատող տրակտորի ուղղությամբ։ Այդ մասին տեղեկանում է Արցախի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից;

«Ակնհայտ է, որ հետևողականորեն խոչընդոտելով գյուղատնտեսակսն աշխատանքները, ադրբեջանական կողմը նպատակ ունի էլ ավելի խորացնել շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացած հումանիտար աղետը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Օգոստոսի 17- ին ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանում 2 անգամ՝ տարբեր ժամերի, հրաձգային զենքից կրակ է բացել Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ: