• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

ՊԵԿ-ը թարմացրել է երկակի և ռազմական նշանակություն չունեցող ապրանքների ցանկը

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ թարմացվել է երկակի եւ (կամ) ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների ցանկը:

ՊԵԿ պաշտոնական կայքում՝ «Մաքսային գործի կազմակերպմանն առնչվող տեղեկություն» բաժնի «Տեղեկատվություն մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների արգելքների եւ սահմանափակումների վերաբերյալ» ենթաբաժնում, հրապարակվել է թարմացված ցանկը, որը ձեւավորվել է մի շարք տարիների ուսումնասիրությունների արդյունքում։

Նշվում է, որ ցանկում ներառված է 35 729 ապրանքատեսակ: