• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Հայաստանի բասկետբոլի Մ18 և Մ20 հավաքականների կազմը համալրվել է նոր անդամով

Հայաստանի բասկետբոլի երկու տարիքային հավաքականները` Մ18, Մ20, նոր համալրում ունեն կազմում:

Այդ մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:Ամռանը կայանալիք Եվրոպայի առաջնություններում Հայաստանը կներկայացնի նաև 17-ամյա բասկետբոլիստ Դանիել Սանամյանը:

206 սմ հասակ ունեցող կենտրոնականը ժամանել է Երևան և սկսել է Հայաստանի հավաքականների կազմում նախապատրաստվել առաջիկա կարևոր ստուգատեսներին։Նախորդ երկու տարին Սանամյանը հանդես է եկել Մոսկվայի ԲԿՄԱ ակումբի երիտասարդական թիմում: