• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Ադրբեջանի տարածածն այս անգամ ևս ապատեղեկատվություն է. ՊՆ

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել, այս անգամ նշելով, թե իբր ՀՀ ԶՈւ-ի՝ ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու հետևանքով ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ-ն կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորում է ստացել Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, չի համապատասխանում իրականությանը»,- նշված է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ: