• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

ԱԱԾ-ի հետ համատեղ հայտնաբերվել է ապօրինի ընդերքօգտագործման դեպք

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի եւ Ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզային վարչության աշխատակիցների համատեղ միջոցառման արդյունքում օգոստոսի 7-ին Արմավիրի մարզի Արաքս համայնքի Հայկաշեն գյուղի վարչական տարածքում հայտնաբերվել է ծանր տեխնիկայի միջոցով ավազանման զանգվածի ապօրինի արդյունահանման դեպք:

Այդ մասին տեղեկացնում են Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնից:

Ապօրինի ընդերքօգտագործումն անհապաղ կասեցվել է: Նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին: