• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Ադրբեջանը բարձր ինտենսիվությամբ կրակ է բացել Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև բանվորների կացարանը

Ադրբեջանը 3 օր շարունակ բարձր ինտենսիվությամբ կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարանի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև բանվորների կացարանը: Այդ մասին տեղեկանում է մետաղաձուլարանը կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տարածած հաղորդագրությունից:

«Օգոստոսի 25-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական զինված ուժերը բարձր ինտենսիվությամբ աննախադեպ քանակի կրակոցներ են արձակել Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև բանվորների կացարանը:

Կատարվել է ավելի քան 60 կրակոց»,- նշված է գործարանի տարածած հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի ԶՈւ-ն ավելի վաղ՝ հունիսի 14-ին ժամը 11:45-ի սահմաններում, կրակ էր բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետաղաձուլարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում էր ստացել օտարերկրյա 2 քաղաքացի: