• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Նիկոլ Փաշինյանը Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում շեշտել է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի հաղթահարման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: 

Ինչպես տեղեկանում ենք կառավարության տարածած հաղորդագրությունից, զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում առկա իրադրությանը:  

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի օրեցօր խորացումը, ինչպես նաև շեշտել դրա հաղթահարմանն ու լուծմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը:  

Զրուցակիցներն ընդգծել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման ուղղությամբ հետևողական ջանքերի կարևորությունը: