• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Արցախի Պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել ադրբեջանական զինուժի տեղաշարժի մասին

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել ադրբեջանական զինուժի տեղաշարժի մասին։

Ինչպես տեղեկացնում է ՊԲ-ի տեսանյութը, Արցախի Հանրապետության Պաշտպանական բանակի համապատասխան ստորաբաժանումների կողմից շփման գծում արձանագրվել են ադրբեջանական զինուժի մեծաքանակ ռազմական տեխնիկայի (այդ թվում՝ հրետանային միջոցներ) տեղաշարժեր և կենտրոնացում։

«Ադրբեջանի ՊՆ-ն վերջին օրերին նաև ապատեղեկատվության շարունակական տարածմամբ հերթական սադրանքի հող է նախապատրաստում»,- ասվում է ՊԲ-ի տարածած տեսանյութում։