• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել են Նորաբակի հայկական դիրքերի ուղղությամբ

Սեպտեմբերի 7-ին, ժամը 01:35-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Նորաբակի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ 

Հայաստանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հերքել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած լուրը, թե հայկական զինված ուժերի ստորաբաժանումները  սեպտեմբերի 6-ին, ժամը 23:10-ի սահմաններում, իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։