• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen
Inflation, growth of food sales, growth of market basket or consumer price index concept. Shopping basket with foods on arrow. 3d illustration

Սպառողական գների ինդեքսն աճել է 2․1%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-փետրվար ամիսին՝ 2024թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 2․1%-ով, իսկ 2024թ.-ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է աճ՝ 1.5%։

Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2024թ.-ի հունվար-փետրվարի համեմատ աճել են 3.5%-ով։

Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2024թ․-ի հունվար-փետրվարի համեմատ աճել են 3.6%-ով։

Հագուստի և կոշիկի գները 2024թ.-ի հունվար-փետրվարի համեմատ նվազել են 2.7%-ով։

Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները 2024թ.-ի հունվար-փետրվարի համեմատ աճել են 0.4%-ով։

Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման գները 2024թ.-ի հունվար-փետրվարի համեմատ նվազել են 2.1%-ով։

Առողջապահության գները 2024թ.-ի հունվար-փետրվարի համեմատ աճել են 3.2%-ով։

Տրանսպորտի գները 2024թ.-ի հունվար-փետրվարի համեմատ աճել են 2․9%-ով։

Կապի ծառայությունների գները 2024թ.-ի հունվար-փետրվարի համեմատ աճել են 0.4%-ով։

Հանգստի և մշակութային գները 2024թ.-ի հունվար-փետրվարի համեմատ նվազել են 0.4%-ով։

Կրթության գները 2024թ.-ի հունվար-փետրվարի համեմատ աճել են 7.8%-ով։

Ռեստորանների և հյուրանոցների գները 2024թ.-ի հունվար-փետրվարի համեմատ աճել են 1.3%-ով։

Տարբեր ապրանքների և ծառայությունների գները 2024թ.-ի հունվար-փետրվարի համեմատ նվազել են 1.0%-ով։

Սննդամթերքի գներ: 2025թ. փետրվարին 2024թ. փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.5%, իսկ 2025թ. հունվարի համեմատ՝ 0.5% գնաճ: Հանրապետության դիտարկվող 7 բնակավայրերում 2025թ. փետրվարին հունվարի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.1-0.9%-ով, 3-ում գրանցվել է 0.7-0.1% գնանկում, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.7%-ով:

2025թ. փետրվարին 2024թ. փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է բրնձի՝ 1.8%, հացի՝ 2.8%, ալյուրի՝ 4.3%, իսկ 2025թ. հունվարի համեմատ՝ համապատասխանաբար 1.6%, 0.3%, 0.3% գնաճ: Մարգարինի գինը 2025թ. փետրվարին 2024թ. փետրվարի համեմատ նվազել է 5.3%-ով, մակարոնեղենինը՝ 2.6%-ով, տավարի մսինը՝ 1.3%-ով, իսկ 2025թ. հունվարի համեմատ գրանցվել է համապատասխանաբար 0.9%, 0.4%, 0.1% գնաճ: 2025թ. փետրվարին 2024թ. փետրվարի համեմատ ոչխարի մսի և «Իշխան» ձկնատեսակի գներն աճել են և 4.6% և 17.7%- ով, իսկ 2025թ. հունվարի համեմատ՝ 0.5% և 4.3%-ով:

Թեյի գինը 2025թ. փետրվարին 2024թ. փետրվարի համեմատ աճել է 6.7%-ով, շոկոլադինը՝ 10.3%- ով, կարագինը՝ 13.4%-ով, սուրճինը՝ 17.1%-ով, իսկ 2025թ. հունվարի համեմատ՝ համապատասխանաբար 0.8%, 2.8%, 1.0%, 0.4%-ով: Միաժամանակ, 2025թ. փետրվարին 2024թ. փետրվարի համեմատ պանրի գինը նվազել է 5.4%-ով, խոզի մսինը՝ 3.4%-ով, հրուշակեղենինը՝ 1.8%-ով, իսկ 2025թ. հունվարի համեմատ՝ համապատասխանաբար 0.2%, 0.3% և 0.6%-ով:

Ձվի գինը 2025թ. փետրվարին 2024թ. փետրվարի համեմատ նվազել է 6.1%-ով, իսկ 2025թ. հունվարի համեմատ՝ 3.5%-ով: 2025թ. փետրվարին 2024թ. փետրվարի համեմատ արևածաղկի բուսական յուղի գինն աճել է 15.4%-ով, իսկ 2025թ. հունվարի համեմատ գրանցվել է 0.6% գնանկում: Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2025թ. փետրվարին 2024թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 5.8%, իսկ 2025թ. հունվարի համեմատ՝ 1.0% գնանկում: Բանջարեղենի ապրանքախմբում 2025թ. փետրվարին 2024թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 20.4%, իսկ 2025թ. հունվարի համեմատ՝ 2.1% գնաճ:

2025թ. փետրվարին հունվարի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի միջին կշռված գնաճը կազմել է 1.53%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 8.28% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 0.13 տոկոսային կետով:

Ոչ պարենային ապրանքների գներ: 2025թ. փետրվարին 2024թ. փետրվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակը նվազել է 0.3%-ով, իսկ 2025թ. հունվարի համեմատ արձանագրվել է 0.8% գնաճ:

Հանրապետության դիտարկվող 10 բնակավայրերում 2025թ. փետրվարին հունվարի համեմատ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.2-1.2%-ով, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 1.0%-ով: 2025թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի 0.1% գնանկում, իսկ դիզելային վառելիքի գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: 2025թ. փետրվարին 2024թ. փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի 0.6% գնաճ և դիզելային վառելիքի 5.0% գնանկում, իսկ 2024թ. դեկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.4% և 0.9% գնաճ:

2025թ. փետրվարին 2024թ. փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) 29.0%, իսկ 2025թ. հունվարի համեմատ՝ 32.1% գնանկում, ընդ որում, 2025թ. փետրվարին հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) միջին ամսական գինը կազմել է 143.1 դրամ:

Ծառայությունների սակագներ: Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2025թ. փետրվարին 2024թ. փետրվարի համեմատ սակագներն աճել են 1.5%-ով, իսկ 2025թ. հունվարի համեմատ արձանագրվել է 1.3% նվազում:

Հանրապետության դիտարկվող 10 քաղաքներում 2025թ. փետրվարին հունվարի համեմատ բնակչությանը մատուցված ծառայությունների սակագները նվազել են 1.7-0.3%-ով (նվազման համեմատաբար բարձր ցուցանիշներ գրանցվել են Երևանում և Վաղարշապատում), իսկ մեկում գրանցվել է 0.1% գնաճ: 2025թ. փետրվարին հունվարի համեմատ էլեկտրոնային տոմսերի միասնական համակարգին անցմամբ պայմանավորված ներքաղաքային տրանսպորտի ծառայությունների (մետրո, ավտոբուս, տրոլեյբուս) միջին կշռված գնաճը կազմել է 21.80%: Վերը նշված ծառայությունները սպառողական զամբյուղում ունենալով 19.84% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 0.04 տոկոսային կետով:

Արտարժույթի շուկա: 2025թ. փետրվարին հունվարի համեմատ սպառողական գների 0.1% հավելաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.6% նվազումով (ՀՀ դրամն արժևորվել է): 2025թ. փետրվարին 2024թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է սպառողական գների 1.5% հավելաճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.2% նվազում: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է սպառողական գների 0.4% հավելաճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.1% նվազում: 2025թ. փետրվարին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 395.6 դրամ, ինչը 2.1%-ով ցածր է 2024թ. փետրվարի համապատասխան ցուցանիշից (404.3 դրամ):