• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Հայաստանում արտահանումն աճել է 2.2 անգամ

2024թ.-ի հունվար-հուլիսին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 20,424.5 մլն ԱՄՆ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 95%-ով: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 2,947․1 մլն ԱՄՆ դոլարով:

Այսպես, 2024թ.-ի հունվար-հուլիսին Հայաստանն արտահանել է 8,738.7 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 11,685.8 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման աճը կազմել է 2.2 անգամ, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված աճը՝ 79․1%։