• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Փարիզ-2024-ի աթլետիկայի զանգը կտեղադրվի Փարիզի Աստվածամոր տաճարում

Փարիզի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի զանգը, որով մարզիկներն ազդարարում էին իրենց հաղթանակի մասին, կտեղադրվի Փարիզի Աստվածամոր տաճարում: Այդ մասին գրում են միջազգային ԶԼՄ-ները:

Նշվում է, որ 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի աթլետիկայի մրցաշարի ընթացքում Փարիզի «Stade de France» մարզադաշտում տեղադրված զանգը նոյեմբերի 7-ից կտեղադրվի Փարիզի Աստվածամոր տաճարում: 

5 տարի տևած վերանորոգումից հետո Փարիզի Աստվածամոր տաճարը կվերաբացվի 2024 թվականի դեկտեմբերի 8-ին:  Փարիզի Աստվածամոր տաճարը վերանորոգման համար փակվել էր 2019 թվականին տեղի ունեցած հրդեհից հետո, որի պատճառով տաճարը լուրջ վնասներ էր կրել։